Ուկրաինայի ԶՈւ-ն առաջին անգամ գերի է վերցրել ԿԺԴՀ բանակի զինվոր․ #Militarnyi

Ուրբաթ օրը Հարավային Կորեայի լրտեսական գործակալությունը հաստատել է Ուկրաինայի կողմից վիրավոր հյուսիսկորեացի զինվորի գերեվարումը, այն բանից հետո, երբ ուկրաինական «Militarnyi» լրատվականը հինգշաբթի հաղորդում էր, որ ուկրաինական ուժերը զինվորին գերի են վերցրել Կուրսկի շրջանում գործողությունների ժամանակ՝ չհստակեցնելով, թե երբ է տեղի ունեցել միջադեպը:Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Telegram-ում տարածվել է հյուսիսկորեացի զինվորի լուսանկարը, ով, ըստ երևույթին, վնասվածքներ էր ստացել: Զինվորի վիճակի և կարգավիճակի մանրամասները մնում են անհայտ։
Հաստատվելու դեպքում դա կլինի Ուկրաինայի կողմից պատերազմում ներգրավված հյուսիսկորեացի զինվորի գերեվարման առաջին դեպքը, հայտնում է ուկրաինական Militarnyi լրատվամիջոցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի պաշտոնյաների տվյալներով՝ պատերազմին մասնակցելու համար մինչ այժմ Ռուսաստան են ուղարկվել մոտ 11000 հյուսիսկորեացի զինվորականներ:

Սլովակիայում ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ Ֆիցոյի վարած քաղաքականության (տեսանյութ)
14211:13
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
9208:24
«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
13403:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
32900:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
243Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
147Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
135Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
369Երեկ, 20:07