Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հիշեք` Մոսկվայից եկած հրահանգով ինչպիսի արագությամբ փոխեցինք ձևակերպումներից մեկը». Հայկ Դեմոյան

«Հիշեք` Մոսկվայից եկած հրահանգով ինչպիսի արագությամբ փոխեցինք ձևակերպումներից մեկը». Հայկ Դեմոյան
232
Այսօր, 03:06

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այլընտրանքային տեքստեր
Ժող ջան, սա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կազմած դասագիրքն է: Ի՞նչ կարող եմ ասել այս դասագրքի կապակցությամբ, օ, հպարտ իմ քաղաքացիներ:
ա. Դասագիրքը լի է փաստական, գիտական ու լեզվական սխալներով, իսկ տեխնիկական վրիպակների քանակը միայն հաշվելով, ըստ էության, կարող եմ ասել, որ ես չէի ցանկանա, որ իմ երեխաները այսպիսի խոտան դասագրքերով ու սխալներ տեսնելով ու դրանց հարմարվելով ուսում ստանան: Ժաննա, նստի, անբավարար:
բ. Ժող ջան, մենք դեռ պետք է պարզենք արդյոք ԿԳՄՍ-«Մասնակցային դպրոց»-Սմբատ Հովհաննիսյան եռանկյունին հավասարաթև է, թե՞ կոռուպցիոն հենքով բուրգ է: Հենց երեկ կառավարության շենքի աածական հավաքարարը ինձ տեղեկացրեց, որ դասագրքի հեղինակի կողակիցը սերտ ընկերական կապեր ունի իմ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութjունյանի հետ: Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն: Բա եղա՞վ Արայիկ ու Ժաննա: Նստեք, երկուս եք ստանում:
գ. Նախարար Ժաննա Անդրեասյան, էդ որ պատմաբան մասնագետների հետ հանդիպում ես նշանակում, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչու նույն այդ պահին դասագիրքը քննադատող պատմաբանի ընտանիքի անդամներին ոստիկաններով ահաբեկում են: Արա, հո դուք բեգեմոտ չեք Էդքան անտաղանդ եք աշխատում: Նստի երկուս:
դ. Ժող ջան, էդ 100-ից ավելի մասնագետ-պատմաբան որ ղալմաղալ են անում էս գյոզալ դասագրքի հետ կապված, ուշադրություն մի դարձրեք, իրենք բոլորը մասնագիտական կրթություն ու դիպլոմ են ստացել նախկինների օրոք, իսկ ես նախկինների օրոք դիպլոմ չեմ ստացել, դրա համար էլ ինձ իրավունք եմ վերապահում ոչ մասնագիտական կարծիք հայտնել պատմության դասագրքի մասին: Ժաննա Անդրեասյան ու Արայիկ Հարությունյան, երկուսդ էլ դիպլոմ եք ստացել փախստականների ճամբար ԵՊՀ-ում, այդպե՞ս է. Ըհը, երկուսդ էլ անբավարար եք ստանում:
ե: Ժող ջան, հապա մի հիշեք «իրական Հայաստան» կառուցելու ժամանակ այս տարի ինչ նախանձելի ու անգերազանցելի քայլ կատարեցինք, որի մասին կերազեին բոլոր նախկինները: Հապա հիշեք մեր սուպերպատմաբան Սմբատ Հովհաննիսյանի կազմած 8-րդ դասարանի պատմության դասագրքի մեջ գրված «Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Արևելյան Հայաստանը» ձևակերպումը Մոսկվայից եկած հրահանգի հիման վրա ինչպիսի տիեզերական արագությամբ փոխեցինք ու ներողություն խնդրեցինք ռուսներից: Նախկիններից նման խիզախություն կտեսնեի՞ք: Անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դպրոցական դասագրքում այլ երկրի քաղաքական ղեկավարության քննադատության արդյունքում շատ արագ կողմնորոշվելու և թույլ տված սխալն ուղղելու համար, Ժաննա Անդրեասյան ու Արայիկ Հարությունյան, երկուսդ ստանում եք հինգին գումարած, մոտեցրեք օրագրերդ ու մի շաբաթ աչքիս չերևաք»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան