«Մրմռացող իրականությունը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ». Արմեն Աշոտյան
![]() 237 Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 01:24 «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Հարցին՝ ի՞նչ կասեք 2025թ-ի նախաշեմին, Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Կասեմ նույնը, ինչ ասել եմ 2024-ի, 2023-ի, 2022-ի, 2021-ի նախաշեմերին, նույնը, ինչի մասին ընկերներիս հետ զգուշացնում էինք 2018-ից մինչև 2020-ը։ Ցավով նշեմ, որ հերթական անգամ մենք նոր տարի ենք մտնում՝ որպես աշխարհի ամենաանթասիբ և անպատիվ հասարակություն։ Սա շատ դառը, շատ տհաճ, շատ մրմռացնող իրականություն է, որը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ, ո՛չ էլ սալաթների թարմությամբ։ Մնում է, որ 2025-ին իրական ջանքեր գործադրենք և ազատվենք այդ անպատվաբեր ու խայտառակ տիտղոսից։ Հայ ժողովրդի այս պահի միակ հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է, և գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի ընդունել և քավել։ Ու այս ամենը պետք չէ անել ատելությունից դրդված։ Էլի խոստովանեմ, որ ես էլ երկար ժամանակ ատելություն ունեի նրա նկատմամբ, մինչև հասկացա, որ մեր ատելությունը նրան ուժեղացնում է, որ նա սնվում է մեր ատելությամբ։ Ուստի պետք է պայքարել՝ սիրելով Հայրենիքը և մարդկանց, այլ ոչ թե՝ ատելով Փաշինյանին»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
