«Այնպես չէ, որ նախկինում ինձ չեն «զոհաբերել»․ դա պետք է լինի գիտակցված»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 274 Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 20:00 Հնարավո՞ր է, որ նախընտրական տարում Նիկոլ Փաշինյանի համար նպատակահարմար լինի քաղաքականապես «զոհաբերել» Անդրանիկ Քոչարյանին։ «Նյուզ»-ի հետ զրույցում ի պատասխան այս հարցի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Մենք քննարկում ունեցել ենք այս թոհուբոհի մեջ, «սլիվներ» են եղել, հիմա էլ են «սլիվներ» գնում, որտեղի՞ց են գնում, ո՞վ է վճարում, որ «սլիվներ» լինեն․․․ Վարչության նիստում քննարկումներ եղան, հիմա ոչ մի բան չեմ բացահայտելու, բայց տարօրինակ է, որ «սլիվ» եղավ նաև վարչության նիստից, բայց ոչ ամբողջությամբ, դա նշանակում է, որ այդ «սլիվը» ենթադրությունների դաշտից էր։ Բայց ինձ համար շատ կարևոր էր վարչապետի տեսակետը՝ չուրանալու և իրար պարզ նայելու տեսանկյունից»։ Քոչարյանն ընդգծեց, որ զոհաբերությունը պետք է ունենա արժեք, կարելի է նաև գնալ զոհաբերությունների, եթե դա ինչ-որ խնդիր է լուծում, բայց՝ գիտակցված զոհաբերությունների։ «Այնպես չէ, որ նախկինում ինձ չեն «զոհաբերել» կամ ես ինձ չեմ «զոհաբերել»՝ հանուն ինչ-որ նպատակի։ Երկրի անվտանգության տեսանկյունից, եթե ինչ-որ խնդիր պետք է լուծվի, կարելի է նաև ֆիգուրները տեղաշարժել, բայց դա պետք է լինի գիտակցված, և ըմբռնումով պետք է մոտենան բոլորը։ Այնպես չէ, որ բոլորը պետք է դանակն առնեն ու դանակահարեն կամ կացնահարեն ընկածին։ Միշտ պետք է նայել մարդու կատարած աշխատանքին և սխալները ներելու հնարավորություն տալ»,- հավելեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
