«Դատաիրավական համակարգը շարժվում է քաղաքական բուրգի վերևում գտնվողի «WatsApp»-ի sms-ներով»․ Տիգրան Աբրահամյան
![]() 320 Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 22:12 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանի հետ այս տարվա վերջին հանդիպումն ունեցա: Մեր զրույցներն Արմենի հետ անվերջանալի են՝ վերջինիս չընդհատվող դիտարկում-խորհուրդներից մինչև արցախյան մեր լավ օրերի հիշողություններ-հետևություններով: Բայց տարեվերջը ևս մեկ առիթ է հիշելու մեր բոլոր քաղբանտարկյալներին, որոնք 2024 թվականի ընթացքում, տարբեր կարգավիճակներով և հոդվածներով, փաշինյանական ոհմակի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվեցին․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից, Վազգեն Սաղաթելյանից, Նարեկ Սամսոնյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև «Սրբազան շարժման» ընթացքում բերման ենթարկված, ազատազրկված բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մի մասին սահմանափակվեցին բերման ենթարկելով, իսկ շատերին՝ ձերբակալմամբ և կալանավորմամբ: Ներողություն եմ խնդրում այն անձանցից, ում անուն, ազգանունով չեմ հիշատակում, իսկ նրանց թիվը բավականին մեծ է: Թվում է, որ այս մարդկանց մի մասն ազատության մեջ է, և ուրեմն ամեն ինչ կարգավորված է, իսկ իրականում լրիվ հակառակն է: Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է հետապնդել և սահմանափակել նրանց քաղաքական ազատությունները՝ անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում, իսկ դատաիրավական համակարգը շարժվում է քաղաքական բուրգի վերևում գտնվողի «WatsApp»-ի sms-ներով: Այս համատեքստում անգնահատելի է այն իրավապաշտպանների, փաստաբանների աշխատանքը, որն արվել է ոչ միայն 2024 թվականին, այլ այս իշխանության նախաձեռնած բռնապետական գործողությունների առաջին իսկ օրերից: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
