«Բավարարվելու իրավունք չունենք, քանի դեռ չենք գիտակցել մեր կոչումը». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական անգամ Արեգակի շուրջ պտույտն ամփոփելիս և նորին պատրաստվելիս առաջարկում և մաղթում եմ, որ, ի վերջո, քաջություն ունենանք օգտվելու սեփական բանականությունից և որոշենք, որ՝
Մի տուն, մի գլուխ պահելու կամ մի բուռ ինքնություն շահելու համար չենք եկել լույս աշխարհ։
Եվ հետևաբար՝ բավարարվելու իրավունք չունենք, քանի դեռ չենք գիտակցել մեր կոչումը:
Կյանքում հաջողության հասնելու համար նախ պետք է սիրել կյանքը ամեն ինչում ավելի շատ, քան մեզ՝ այդ կյանքում:
Եվ հետևաբար՝ ապրելու իրավունք ու բարոյականություն չենք ունենալու, քանի դեռ դա չենք վաստակում ամենօրյա պայքարով՝ որպես սիրո դրսևորում և չենք արարում ավելին, քան սպառում ենք՝ որպես այդ սիրո արդյունք։
Մենք՝ յուրաքանչյուրս, ազգի, հայրենիքի, պետության էությունում հասունացող բանականության մի քայլն ենք, որ ստանում, զարգացնում և փոխանցում է իր բաժին միտքն ու արժեքը։
Եվ հետևաբար՝ պայքարից հանգստանալու իրավունք չունենք, քանի դեռ չենք փոխանցել ավելին, քան ստացել ենք։
Եվ քանի որ ժամանակակից աշխարհում՝ ամենուր ու շուրջբոլորը, ձգտում են մարդուն իջեցնել ավելի ցածր գիտակցության, գաղափարազրկեն նրա էությունը, բարոյազրկեն նրա արժանապատվությունը և համոզեն, որ միակ արժեքը՝ պարզապես ապրելն է, թեկուզ՝ սողալով, ես պարզապես մեզ այս տարի մաղթում եմ, որ՝
այս մոլորակի վրա մեր ճանապարհորդությունը լցնենք ուժով, գաղափարով ու առաքինությամբ, որ իմաստ, արժեք ու ուղղություն կտա այն ամենին, ինչ կյանք ենք համարում, և հիշենք, որ այս կյանքում մեր կոչումը, սերը և պայքարը անքակտելիորեն կապված է Արցախը ներառող Հայաստանի հետ։
Շնորհավոր ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։
Կհանդիպենք մյուս տարի և լիահույս եմ՝ միավորվող ու վերքերն ամոքող պետականությունում ...
... որովհետև #սկզբիցպետքէսկսենք , ամենասկզբից՝ մարդ-անհատի ձևավորումից ...
#ԱՐԲԱՆԷ»:

«Տարիներ շարունակ նույնը կատարվում է ԱՄՆ Արևմտյան թեմի դիմաց»․ Սերոբ քահանա Ազարյան
5203:06
«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան
6302:06
«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
7201:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
7900:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
75Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
96Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
92Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
94Երեկ, 19:54