Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«2025 թվականը պակաս բարդ չի լինելու»․ Սամվել Բաբայան

«2025 թվականը պակաս բարդ չի լինելու»․ Սամվել Բաբայան
262
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ., 01:36

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ուղերձը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ամանորն այն ժամանակն է, երբ մենք խորհում ենք անցյալի մասին, գնահատում ներկան և ձգտում ապագային՝ լի նոր սպասումներով ու երազանքներով։
2024 թվականը մեր պատմության փորձություններով ու դասերով հարուստ հերթական էջն էր: Պետական և քաղաքական գործունեության իմ հարուստ փորձը հուշում է, որ 2025 թվականը պակաս բարդ չէ լինելու։ Այս մասին՝ առաջիկայում։
Իսկ տարեմուտի շեմին մաղթում եմ, որ Նոր տարին բոլորիս ընտանիքներին պարգևի առողջություն, խաղաղություն և ուրախություն, մեր երկրին՝ կայունություն և բարօրություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Աղբյուրը`   Սամվել Բաբայան