«Մեզ առավելագույնս պակասում է սերը»․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 2025-ին և առհասարակ մեր ապագայի համար մեզ առավելագույնս պակասում է ՍԵՐԸ՝ նախ հայրենիքի հանդեպ, հետո՝ միմյանց։ Այն սերը, որ կարող է դառնալ հիմք բոլոր կարևոր փոփոխությունների և գործողությունների, որոնք մեր երկրին կուղղեն դեպի վերածնունդ։
Այո՛, դառը իրականությունը ու անթիվ խնդիրները մեզ շատ անգամ կոտրում են, սակայն խնդրանքս ու ցանկությունս է, որ կարողանանք մի կողմ դնել ատելության և բացասական տրամադրությունների ծանրությունը, ՆԵՐԵՆՔ միմյանց ու միասնական դառնանք։ Հավաքական ուժն է, որ կարող է մեզ առաջնորդել՝ դիմակայելու այն ծանր և բարդ իրավիճակներին, որոնք սպասում են մեզ առաջիկա տարիներին։
Այս պահին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր քաջ զինվորներին ու սպաներին, ովքեր իրենց անձնվիրությամբ պաշտպանում են հայրենիքը՝ հաճախ ցրտի, վտանգի և ծանր պայմաններում։
Մաղթում եմ բոլորիս ուժ, վճռականություն և մեծ սեր՝ հայրենիքի և միմյանց հանդեպ։ Թող 2025-ը լինի համախմբվածության և վերածննդի տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Իսպանիայում տեղի ունեցած արեգակի խավարումից հետո բժշկական օգնության է դիմել 511 մարդ
9400:18
«Վարելու իրավունքից զրկված արցախցիներն առանց քննության կստանան վարորդական վկայական»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
55Երեկ, 23:48
Եկեղեցիներից գողություն կատարելու համար երկու անձ է ձերբակալվել (տեսանյութ)
63Երեկ, 23:36
«Այս քաղքենի գեղացին ԲՏԱ նախարարի նորանշանակ տեղակալն է». Հռիփսիմե Առաքելյան (տեսանյութ)
90Երեկ, 22:48
Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա
81Երեկ, 22:30
Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով
69Երեկ, 22:24
«Անձրևից հետո Երևանում երթևեկի համար ահավոր վիճակ է». Ոսկան Սարգսյան
79Երեկ, 22:06
«Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք»․ Արամ Թորոսյան
78Երեկ, 21:24