«1974թ-ի հուլիսի 14-ին Կիպրոսում տեղի ունեցավ այն, ինչը հետևանքների իմաստով նման էր 2018թ-ին ՀՀ-ում տեղի ունեցածին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «1974 թվականի հուլիսի 14-ին Կիպրոսում տեղի ունեցավ այն, ինչը հետևանքների իմաստով նման էր 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածին։
Կիպրոսում տեղի ունեցած և հետագայում իր պատիվ Հունաստանի «սև գնդապետների», «սև մայորների» հեղաշրջումը նպատակ ուներ Կիպրոսը վերամիավորել Հունաստանի հետ, սակայն արդեն հեղաշրջումից 5 օր անց թուրքական բանակը՝ Կիպրոսում սահմանադրական կարգը վերականգնելու պատրվակով ներխուժեց կղզի։
Հատուկ պետք է նշել, որ կղզում թուրքական հետախուզությունը երկար ժամանակ աշխատանք էր կատարել, որպեսզի լինի լարված մթնոլորտ և ստեղծվի կղզի ներխուժելու համար լեգիտիմ առիթ։ Ճիշտ այնպես, ինչպես օգտագործվեց Նիկոլ Փաշինյանի կողմից «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը որպես բանակցությունների ձախողման ապացույց Ադրբեջանի համար։
Օգոստոսի 14-ից 16-ը թուրքական 40 հազարանոց բանակը շուրջ 200 տանկերով իրականացրեց կղզու վրա հարձակման 2-րդ փորձը, և այս անգամ արդեն Կիպրոսի 37%-ն անցավ թուրքերի։ հսկողության տակ։
Սա Հունաստանի տարեգրության մեջ այն ողբերգական դեպքերից է, երբ հունական կղզում 140-200 հազար հույն դարձավ փախստական։ Իսկ Թուրքիան ստացավ Կիպրոսում հյուսիսում թուրքական պետականություն ստեղծելու հնարավորություն։
Այս ցավալի իրադարձությունների 52-րդ տարելիցի առիթով իմ զորակցությունն եմ հայտնում եղբայրական և բախտակից ժողովրդին, վստահ, որ մի օր թե‘ Կիպրոսը և թե‘ Արցախը կրկին կպատկանեն իրենց իսկական տերերին»:

«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
811:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6608:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
12000:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
12600:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
155Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
121Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
109Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
204Երեկ, 21:43