«Ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են։
Երեկ իմացանք բանակում ոչ մարտական պայմաններում նոր զոհի մասին։ Մեկ ամսվա ընթացում երկրորդ զոհը։
Բաց աղբյուրների տվյալներով, 2026 թվականին ՀՀ ԶՈՒ-ում արդեն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում 31 մահվան դեպք (ներառյալ երեկվա դեպքը), որից 12-ը կապվում են զինվորական ծառայության հետ, 19-ը՝ չեն կապվել ծառայության հետ։
Ոչ մարտական պայմաններում ԶՈւ-ում մահվան դեպքերի երկարաժամկետ պատկերը առավել մտահոգիչ է։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն, 2010-2017 թթ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 299-ը մահվան դեպք է գրանցվել։
2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության
427-ը դեպք։
Այս տվյալները վկայում են, որ ՔՊ-ական իշխանության օրոք բանակում մահացության դեպքերի թիվն ավելանում է։
Այս թվերը քաղաքական շահարկման նյութ չեն։ Այս թվերը պետության պատասխանատվության ներքո, հարյուրավոր ընտանիքների անդառնալի կորուստների մասին են։ Նրանցից մեկը երեկ մահացած Գրիգոր Էդգարի Զաքարյանն էր։ Այս թվերը զինծառայողի կյանքի և անվտանգության նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին են և խոսում են խորը համակարգային խնդիրների մասին։
Զինված ուժերում իբրև թե բարեփոխումների մասին մեծագոչ հայտարարություններ անող ՔՊ-ական իշխանությունը պարտավոր է հասարակությանը տալ հստակ ու ամբողջական պատասխաններ՝
Ի՞նչ հանգամանքներում են տեղի ունենում այս մահերը,
Ինչ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել
Քանի՞ դեպք է պատշաճ և ամբողջությամբ ուսումնասիրվել
Եվ ամենակարևորը՝ ի՞նչ է հետևել դրան ու ինչ է փոխվել, որպեսզի նույն ողբերգությունները չկրկնվեն։
Երեկվա ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, կփոխվի անունը, որն ի դեպ, արդեն շրջանառվում է ու լուրջ հարցադրումներ է առաջացնում, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի»։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
263Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
175Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
220Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
213Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
176Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
170Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
14219.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
14019.09.2026, 23:12