«Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում հրապարակում է տարածել՝ կից գրառմամբ․ «Վերաքննիչ դատարանը հաստատել է՝ ձերբակալելիս բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը»։
«Այսօր LEGIST փաստաբանական թիմը ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը վերաբերում է «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշման դեմ Հովհաննես Սահակյանի փաստաբան Կարինե Մարգարյանի ներկայացրած վերանայման բողոքին։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերահաստատել է փաստաբան Կարինե Մարգարյանի բողոքի այն հիմնավորումը, որ Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս առհասարակ բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը։
Հիմնվելով Կարինե Մարգարյանի ներկայացրած ծանրակշիռ փաստարկների վրա՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և բեկանել «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշումը։
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում՝ 05.06.2026 թ.-ին, լրագրողի տված հարցին Հովհաննես Սահակյանի կարճ պատասխանը լայն տարածում էր ստացել և մինչ օրս ուղղակիորեն կամ անուղղակիորեն քննարկվում կամ հիշատակվում է հասարակության կողմից։
Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է 08.06.2026 թ.-ին՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ հրապարակված տեսանյութից 3 օր անց»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
1012:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
4311:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
12300:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
12900:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
157Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
122Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
111Երեկ, 21:54