Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանը վերացրել է՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։
«Տեղեկությունը փորձեցինք ճշտել Գուլոյանի պաշտպաններից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Դիմեցինք դատարան, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մանրամասնելով, որ տնային կալանքը վերացվել է հուլիսի 9-ին։ Միաժամանակ Գուլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել նաև գրավը։ Դատարանից փոխանցեցին, որ հուլիսի 22-ին քննվել է խափանման միջոցին վերաբերող մեկ այլ միջնորդություն, որի արդյունքում Գուլոյանի նկատմամբ, բացի գրավից, կիրառվել է բացակայելու արգելքը։
Դատարանից նաև հայտնեցին, որ տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը քննության է առնվելու օգոստոսի 21-ին։
Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ կապված ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով։ Մայիսի 12-ին, հիշեցնենք, պետության սեփականություն էր դարձել Գուլոյանին և նրա կնոջը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող Առինջում գտնվող եւ դատական կարգով բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91 տոկոսը։
Քննությամբ, ըստ իրավապահների, պարզվել է, որ Գուլոյանը, տեղեկացված լինելով գույքի վրա դրված արգելանքի մասին, կազմակերպել է առանձնատան պատերի երեսպատման, սալիկների, դռների և պատուհանների ապամոնտաժումն ու վնասումը։ Այսինքն՝ խոսքը բռնագանձված առանձնատան նկատմամբ իրականացված ապամոնտաժման աշխատանքների մասին է։ Մյուս կողմը հայտարարում է, որ ընդամենը նորոգման աշխատանքներ են իրականացվել»,- գրում է լրատվամիջոցը։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
8403:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
22100:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
174Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
118Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
119Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
289Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
114Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
122Երեկ, 17:48