«Գողական զոն չի, որ մեկն ասող լինի, մյուսներն էլ ենթարկվեն այդ «պանյատա»-ներին»․ Սուրեն Սուրենյանց

«Իսկ իշխանությունն ո՞վ է, որ գնահատական տա պատգամավոր Էդգար Ղազարյանին»,- այս մասին «Եվրոնյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով վերջին օրերին խորհրդարանում տիրող մթնոլորտին։
«Գողական զոն չի, որ մեկն ասող լինի, մյուսներն էլ ենթարկվեն այդ «պանյատա»-ներին։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ Ղազարյանն իր սուր գնահատականը քաղաքական բառամթերքով տար, բայց հնարավոր է իշխանությանն առիթ էր պետք, որ նրան թիրախավորեր։ Դեռ նա ծպտուն չէր հանել խորհրդարան մտնելիս, բայց արդեն սկսել էին թիրախավորել, իրենք ինչ ասես ասում են ընդդիմության հասցեին, բայց «կախվել» էին նրա անզգույշ մեկ այլ արտահայտությունից ու անընդհատ շահարկում էին․․․ Հույս ունեմ, որ Էդգար Ղազարյանը և «Ուժեղ Հայաստան»-ը թիմային ներդաշնակության խնդիրը կլուծեն, և ամեն ինչ բնականոն հուն կվերադառնա»,- ընդգծեց Սուրենյանցը։

«Պետության անվտանգությունը չի կարելի կառուցել այն ենթադրության վրա, որ պատերազմ չի լինելու»․ Վահագն Սարոյան
2913:12
«Չենք փորձում պայմանավորվել հետները, դրա համար ենք իրենց համար խնդիր»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3413:00
Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ին խորհուրդ են տվել «չխայտառակվել» և հեռանալ Մերձավոր Արևելքից
7212:55
«Ասում եմ՝ անգրագետ եք, ձեր բարեկամներին տնօրեն եք նշանակում, նեղանում են». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
4012:48
«Այս իշխանությունները իբր գնում են դեպի Եվրոպա, բայց ավելի են խորացնում բռնապետությունը»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3412:42
Իսլանդիան Թրամփի հրապարակման պատճառով ԱՄՆ դեսպանին կանչել է ԱԳՆ
11512:13
«Շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու, որոնց Քոչարյանը դիմադրելու է»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5612:06
«Հնարավոր է դիմենք ՄԻԵԴ կամ ՄԱԿ»․ Հովհաննես Խուդոյան
5611:42