«Սա է լինելու շահի համար ծափ տվողների վերջին խոսքը շեֆին»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չի կարող հաջողություն ունենալ այն քաղաքական ուժը, որը շրջապատված է շեֆի ասածներին անձնական շահի համար ծափ տվողներով։ Հաջողության հասնելու նպատակ ունեցողները լսում են նրանց, ովքեր փաստարկված խոսում են իրենց սխալների մասին։
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ծրագրավորման ընկերությունը Software Tester-ին գումար է տալիս, որպեսզի նա ոչ թե գտնի սխալները, այլ արձանագրված սխալների համար ծափահարի և դրանք ներկայացնի որպես փայլուն ձեռքբերումներ։ Կարճ ժամանակ անց այդ ընկերությունը վարի կգնա։
Այս առիթով մի պատմություն հիշեցի։ Մի բեռնատարի վարորդ ընկերոջը խնդրում է, որ հետընթացի ժամանակ իրեն հուշի, որպեսզի խորը առուն չընկնի։ Ընկերն ասում է.
— Արի՛, արի՛, արի՛...
Մեքենան գնում ու ընկնում է առուն։ Իբր օգնող ընկերն ասում է.
— Իսկ հիմա արի՛ տես, թե ինչ փոս ես ընկել։
Սա էլ լինելու է սխալների համար շահի համար ծափ տվողների վերջին խոսքը շեֆին»։

«Սա է լինելու շահի համար ծափ տվողների վերջին խոսքը շեֆին»․ Բորիս Մուրազի
4101:06
«Դուք հայ մարդկանց արյան մեջ եք թաթախված․ «սրիկայաբար»-ը մեղմ բնորոշում է»․ Նարինե Կիրակոսյան
4300:48
«Խնդիրը ոչ թե Եկեղեցու բարենորոգումն է, այլ Եկեղեցին հնազանդեցնելը»․ Վարդան Հարությունյան
4000:36
««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել թակարդի»․ Արփինե Հովհաննիսյան
6100:00
«Գողական զոն չի, որ մեկն ասող լինի, մյուսներն էլ ենթարկվեն այդ «պանյատա»-ներին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
68Երեկ, 23:30
«ԱՄՆ-ն կենտրոնանում է Կուբայի դեմ պատժամիջոցների վրա՝ երկրորդ պլան մղելով ուժի կիրառման տարբերակը». #Bloomberg
99Երեկ, 23:06
«Կոպտորեն խախտում են անմեղության կանխավարկածը»․ Ռոբերտ Ամստերդամ
82Երեկ, 22:12
«Ցավալի դեպքին պաշտոնանկություն հաջորդեց, բայց արդյո՞ք համակարգը կփոխվի»․ Մարիաննա Ղահրամանյան
93Երեկ, 22:00