«Շատ հետաքրքիր մի դրվագ էր Նարեկ Կարապետյանի ճեպազրույցի ընթացքում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրռումը. «Շատ հետաքրքիր մի դրվագ էր այսօր Ուժեղ Հայաստան ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանի ճեպազրույցի ընթացքում։ Լրագրող գործընկերներից մեկը հարց ուղղեց Կարապետյանին, թե՝ առավոտյան խոստացել էիք, որ ունենալու եք հետաքրքիր ելույթ, ի՞նչն էր ձեր ելույթում հետաքրքիրը։
Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ ելույթում նշել է Հայաստանի տնտեսության խնդիրների առանցքային երկու ցուցիչ, որը խիստ մտահոգության առարկա է։ Մասնավորապես, նա կրկնեց, որ Հայաստանի տնտեսության մոտ 5 տրիլիոնի աճի պարագայում՝ 2,5 տրիլիոնը պետական պարտք է, իսկ 2,5 տրիլիոնը քաղաքացիների վարկեր։
Այլ կերպ ասած, տնտեսությունը Հայաստանում աճում է ոչ թե ներդրումների, արդյունք ստեղծելու բերումով, այլ պետության ու քաղաքացինրի պարտքով։ Պատկերացնո՞ւմ եք, տարիներ շարունակ տնտեսությունը աճում է լոկ պարտքով, չնայած զարգացման մասին շքեղ ճառասացությանը։
Ի՞նչն է այստեղ ուշագրավը, որ նշում եմ։ Լրագրող գործընկերների գրեթե մեծամասնության համար սա «ինքնաբերաբար հետաքրքիր» չէ, որովհտեւ չկա էպատաժի ներուժ։ Ես հասկանում եմ, որ սա մեր տեխնոլոգիական ժամանակների «մետաստազ» է, բայց այսպես մենք լճանալու ենք բոլոր իմաստներով, ճահճանալու ենք, եթե մեզ համար հետաքրքիր չէ մեր իսկ երկրի տնտեսության ծանր վիճակը եւ մենք տարված ենք էպատաժային սպասումներով։ Պատկերացրեք, եթե այստեղ առանձնակի մատնացույց անելու կարիք կա մեր լրագրողական համքարության ներկայացուցիչների համար, բա ինչ ասել նույն այդ էպատաժային մեդիահոսի առօրյա սպառման գործն ապահովող հանրության՝ շարքային քաղաքացիների համար։ Իհարկե չբացառեմ նաեւ, որ հարցը հնչել է նպատակային՝ հանգամանքի վրա ուշադրություն գրավելու ինֆորմացիոն առիթ ստեղծելու համար, ինչը իհարկե կարող է լինել միայն ու միայն ողջունելի մասնագիտական հնարք։
Հնարք, որի անհրաժեշտությունը կա, քանի որ Էպատաժային ընկալումներն ու սպասումները քաղցկեղի նման տարածված են հանրային գիտակցության մեջ եւ սպանում են իրական հետաքրքրություն ներկայացնող թեմաները։ Առավել եւս տնտեսությունը, որո ապրում են բոլորը, որով ձեւավորվում է մեր պետության ներուժն ու ապագան։ Իսկ այսօր, մեր պետության ներուժն ու ապագան ոչ թե ձեւավորվում է, այլ ըստ էության «վարկավորվում»։ Այլ կերպ ասած, մենք պետության համար «ապառիկով» ենք ապագա ստանում։
Հասարակության համար չի կարող եւ չպետք է լինի սրանից ավելի հետաքրքրող բան, քանի որ մնացյալ ամեն ինչ կախված է դրանից։ Նաեւ ահա այս կարծրությունն է, որ պետք է կոտրել, եւ որը Հայաստանում իրավիճակ փոխելու նվազ պաթետիկ, բայց չափազանց կարեւոր միջոց է եւ նախադրյալ։ Չմտածեք, թե հնարավոր է իրավիճկ փոել սկզբունքորեն, եթե չեն փոխվում ահա վերը նկարագրածս ընկալումները»:

«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
2910:54
«Լավ ա անում Նիկոլը, չուզողի աչքն էլ հանում ա. դուք եք մանդատ տվել». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4210:48
«Գրեթե բոլորը ձեր ընտրողներն են ու հիասթափված են»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
3610:42
«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
3810:36
«2013-ին ամբողջ համացանցը քննադատեց համերգի ծախսը, իսկ այսօր նույնիսկ չգիտեն՝ ինչքան ծախսվեց»․ Վահան Բաբայան
5109:42
Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
6507:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
10303:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
115Երեկ, 23:48