Շաբաթ, 15 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Խնդիրը ոչ թե Եկեղեցու բարենորոգումն է, այլ Եկեղեցին հնազանդեցնելը»․ Վարդան Հարությունյան

«Խնդիրը ոչ թե Եկեղեցու բարենորոգումն է, այլ Եկեղեցին հնազանդեցնելը»․ Վարդան Հարությունյան
37
Այսօր, 00:36

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհի բոլոր եկեղեցիներում էլ խնդիրներ եղել են ու կան։ Ժամանակ առ ժամանակ եկեղեցականների կյանքից այնպիսի սկանդալներ են պայթում, այնպիսի ասեկոսեներ են շրջանառվում, որ զարմացած-զայրացած ես մնում։
Բայց այն ժամանակներից սկսած, երբ ընդգծվեց հստակ, որ եկեղեցին անջատ է պետությունից (նման ընդգծման անհրաժեշտությունը գիտակցելու համար մարդկությունը երկար ճանապարհ անցավ) չենք լսել ու չենք տեսել, որ աշխարհիկ որևէ իշխանավոր եկեղեցին բարեփոխելու նախաձեռնությամբ հանդես գա, եկեղեցու ներսում ծագած-թաքնված խնդիրներով զբաղվի։
Չենք լսել, որ, ասենք, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի, Լիտվայի նախագահները, այլ երկրների առաջին դեմքեր նման գործով զբաղվեն։ Չեն զբաղվում, որովհետև գիտեն՝ դա իրենց գործը չէ, դա պետությունից անջատ եկեղեցու հոգսն է։
Այս պարզ ճշմարտությունը, անկասկած, գիտի նաև Փաշինյանը։ Եթե գիտի, բայց, այնուամենայնիվ, գնում է այդ քայլին, ուրեմն, ստիպված է, ուրեմն, խնդիր է լուծում ու այդ խնդիրը ոչ թե եկեղեցու բարենորոգումն է, այլ եկեղեցին հնազանդեցնելն է։ Եկեղեցին դրսից հնչող թելադրանքների համատեքստ մտցնելն է։
Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում որևէ մեկն իր ստանձնած պարտավորություններից դուրս այլ քայլ չպետք է կատարի։
Եղեռնի թանգարանի տնօրենին գործից հանելն այս պատճառով էր, այս պատճառով է նաև եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը»։