««Հ1»-ի ամանորյա հեռուստաեթերը նայեցի. նողկանք». Թադևոս Տոնոյան
![]() 386 Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 23:24 ԵՊՀ դոցենտ Թադևոս Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրեթե ամեն Ամանորի գիշեր ակնկալեն ենք հետաքրքիր, գոնե փոքր֊ինչ առանձնահատուկ հեռուստաերեկո։ Ես գրեթե միշտ դժգոհել եմ, թեև եղել են նաև հետաքրքիր դրվագներ։ Այս տարի «Հ1»-ի ամանորյա հեռուստաեթերը չնայեցի նախատրամադրվածությանս պատճառով։ Բայց այսօր փորձեցի ստուգել ինձ ու հետադարձ ռեժիմով նայեցի։ Դժգոհությանս փոխարեն այլ զգացողություն էր՝ նողկանք։ Երկրի ղեկավարի տարեմուտի խոսքին Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի և մեր այլ մեծերի ստեղծագործությունների փոխարեն «ներդաշնակել էին» Գյումրիում Թաթայի ամառային համերգի «զապիսը»։ Ես հետաքննող լրագրողներին խնդրում եմ պարզել, թե որքան գումար է «Հ1»-ը հանրային միջոցներից ծախսել Ամանորի գիշերվա համար։ 31-ի երեկոյան էլ հիշյալ խոսքին նախորդել էին «Երգ երգոցի»՝ սցենարական տեքստին անհամապատասխան, մեծ մասամբ բաղաձայն կատարումները, «Դիմակահանդես» կոչված կապիկաբանությունը, «Հիշաչար երեկո» դատարկաբանությունը»։ Աղբյուրը` Թադևոս Տոնոյան |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
