«Գնդի հրամանատարը հայհոյել, հարվածել է, ի պատասխան՝ տղաս էլ նրան է հարվածել»․ ահազանգ՝ զինվորի ծնողից
![]() 385 Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 14:06 Այսօր՝ հունվարի 4-ին, զանգահարել էր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Գ․ Մ-ն, ով հանդիսանում է Կապանի զորամասում արդեն 18 ամիս ծառայության մեջ գտնվող Ս․ Մ-ի հայրը։ Նա իր դժգոհությունն էր հայտնում զորամասի հրամանատարից, քանի որ իր զինվորին 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ, հայտնում է Գագիկ Շամշյանը։ «Գնդի հրամանատարը երեխայիս շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան երեխաս էլ է հարվածել նրան։ Մեր զինվորը ծառայում է սահմանափակումներով, քանի որ «7Գ» հոդվածով է զորակոչվել։ Այնտեղ այդ ամենը հաշվի չեն առնում, իմ որդին դյուրագրգիռ է ու բոլորը լավ գիտեն՝ դա ինչ հոդված է։ Հրամանատարը հասցրել է նրան, որ նա ստիպված հարվածել է հրամանատարին։ Այդ դեպքից հետո նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ ու մեզ ասացին, որ բերելու են Երևանի Կանազի հոսպիտալ, բայց պարզվեց, որ նրան 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ։ Մենք վստահ ենք, որ մեր զինվորը այնտեղ իրեն մի վնաս կտա ու խնդրում ենք պատկան մարմիններից, որ քայլեր ձեռնարկեն ու մեր սահմանափակումներով ծառայության մեկնած զինվորին վերադարձնեն զորամաս, այս մի քանի ամիսը անցնի ու անվնաս վերադառնա տուն»,- թղթակցի հետ զրույցում նշել է ծնողը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
