Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլին քծնողները հեռանում են «իրական Հայաստանից»»․ Կարեն Քոչարյան

«Նիկոլին քծնողները հեռանում են «իրական Հայաստանից»»․ Կարեն Քոչարյան
277
Երեկ, 00:00

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր տարվա առաջին շաբաթ օրն է:
Այս շաբաթվա ամփոփում
1. ՔՊ-ին և Նիկոլին ծառայող բլոգեր «222 լավան» մուննաթ եկավ բոլորի վրա և լքեց իր իսկ գովերգած «իրական Հայաստանը»։
2. Նիկոլին մինչև ստամոքս քծնող Աղազարյանն ու Ասլանյանը, ՔՊ-ի կողմից մերժվելուց հետո, հայտարարեցին նոր՝ ՄԱՍԿ կրեատիվ անվանում ունեցող կուսակցություն հիմնելու ավետիսը։
3. 2020թ նոյեմբերի 9-ից հետո նիկոլին արդարացնող և և նրանից հերոսի կոչում ստացած գեներալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվեց։
4. Հազարավոր (մի գուցե տասնյակ հազարավոր) Opel-ի վարորդներ (քաղաքի և հատկապես գյուղի), որոնց մեծ մասը ՔՊ էր ընտրել, վերջապես իմացան, թե իրականում ինչ կարծիքի են իրենց մասին ՔՊ-ականներն ու նրանց հարազատները։
5. Եվ վերջապես բոլորը վերջապես իմացան ինչ բան է փոդքասթը։ Օդում կախված լուրերի համաձայն՝ հաջորդ PR քայլի ժամանակ սափրված սլեսարը կնոջ կանչով գալու է տուն, և հայ ազգը վերջապես կհասկանա, թե ինչ է նշանակում DAS IST FANTASTISCH արտահայտությունը»։

Աղբյուրը`   Կարեն Քոչարյան