«Կազմել են կոնկրետ թիրախներ, դրանց մի մասը ձերբակալվում է». Տիգրան Աբրահամյան
![]() 303 Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 19:50 «Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում տալու մասին հայտարարել է հենց այս իշխանությունը, և հենց այն մարդը, ում քաղաքական որոշման հետևանքով այսօր Տիրան Խաչատրյանը ձերբակալված է»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Իշխանությունը, ի սկզբանե ունենալով 44-օրյա պատերազմի պատասխանատվության կամ մեղավորության հարցը կոնկրետ մարդկանց վրա դնելու առաքելությունը, որը ստանձնել է, կազմել է ցուցակներ՝ կոնկրետ ժամանակահատվածի համար: Ենթադրաբար անընդհատ ինչ-որ մարդիկ, զինվորականներ են ձերբակալվելու: Զուգահեռ, այդ տրամաբանության մեջ 44-օրյա տխրահռչակ հանձնաժողովի զեկույցն է կազմվելու, որտեղ գտնել ռազմական որևէ բաղադրիչ, չի լինելու»,- ասաց պատգամավորը։ Նա նաև ընդգծեց. «Կա քաղաքական որոշում, դրա հիման վրա կազմել են կոնկրետ թիրախներ, և այդ թիրախների մի մասը ձերբակալվում է, մի մասը քննադատության առարկա է դառնում»: Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը՝ իր բնավորությանը և խառնվածքին համահունչ, փորձում է ամեն ինչ անել հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, իրար հակադրելու համար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
