Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Որևէ դատավարական գործողություն առանց Փաշինյանի հրահանգի տեղի չի ունենում»․ Սուրեն Սուրենյանց

«Որևէ դատավարական գործողություն առանց Փաշինյանի հրահանգի տեղի չի ունենում»․ Սուրեն Սուրենյանց
213
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 23:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը «Փաշինյանի «սլիվը»․
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն այսօր ձերբակալվել է այդ նույն պատերազմին առնչվող գործով:
Այ, այսպես են արժեզրկում հերոսի ինստիտուտը՝ պարգևներ, կոչումներ «շաղ տալով», հետո պարտության պատասխանատվությունը ամեն կերպ բանակի վզին փաթաթելու մոլագարությամբ:
Երբ առավոտյան Նիկոլ Փաշինյանը պրովինցիալ դասախոսություն էր կարդում հերոսության թեմայով, պարզ էր, որ օրն էդ նշանաբանով է անցնելու:
Էլի պնդում եմ՝ Հայաստանում որևէ քննչական, դատավարական գործողություն առանց Փաշինյանի հրահանգի տեղի չի ունենում»: