Եռաբլուրից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են
![]() 316 Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 00:06 ՀՀ Պաշտպանության նախարարությունից Forrights.am-ին հայտնել են, որ հայտնաբերել են Եռաբլուր զինվորական պանթեոնից ծաղիկներ գողացող անձանց։ «Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք՝ հունվարի 4-ին Forrights.am-ը 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմներում զոհված տղաների ծնողներից ահազանգ էր ստացել այն մասին, որ անհայտ անձիք գողանում են իրենց դրած ծաղիկները։ «Պատահական նայեցի, տեսա ծաղիկները չկան։ Դեկտեմբերի 31-ին գիշերն էի դրել, հունվարի 2-ի երեկոյան արդեն վերցնում են»,-Forrights.am-ի հետ զրույցում ասել էր սեպտեմբերի 13-ին զոհված սպա Գոռ Ասատրյանի մայրը՝ Իրինա Խաչատրյանը։ Մեզ ահազանգած ծնողներն ասում էին, որ դժգոհություն ունեն ՊՆ ՌՈ-ի կողմից իրականացված հսկողությունից՝ շեշտելով, որ նրանց թվաքանակը քիչ է։ ՊՆ խոսնակն այս առնչությամբ նշեց․ « Տարածքը տեսահսկվում է, իսկ Ռազմական ոստիկանության՝ նշված վայրում հերթապահության կազմակերպման, հերթապահության մեջ ընդգրկված աշխատակիցների քանակի որոշման հիմքում ընկած են մի շարք հաշվարկներ և հանգամանքներ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
