«Հայաստանը չի կարող Ռուսաստանի «ականջը քաշել»՝ կարգի հրավիրել»․ Գրիգոր Բալասանյան
![]() 269 Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 01:54 «Ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դուրս հանել ՀԱՊԿ-ից, ինչը մեխանիկորեն Հայաստանը դուրս կբերի նաև ԵԱՏՄ-ից, երբ այդ նույն Նիկոլ Փաշինյանին սպասարկող օլիգարխները հարստանում են այդ նույն Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հաշվին»- «168ժամ»-ի եթերում նշեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։ «Ես հեռու եմ այն մտքից, թե Փաշինյանը Հայաստանը դուրս է հանելու ՀԱՊԿ-ից: Ինչո՞ւ, որովհետև դրանից հետո ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը կդրվի անմիջապես: Հայաստանն անմիջապես կզրկվի այն ֆինանսական հոսքերից, որոնք ունի ԵԱՏՄ անդամ լինելու շնորհիվ: Օլիգարխիկ մի հսկա շրջանակ ստանում է ֆինանսական հսկայական հոսքեր ԵԱՏՄ-ի ներմուծման և արտահանման հնարավորությունների հաշվին, ոսկու ներմուծման և արտահանման հաշվին»,- նկատեց Բալասանյանը՝ ընդգծելով, որ աշխարհում չկա մի նախադեպ, երբ երկիրը տնտեսապես անդամակցում է որևէ կառույցի, անվտանգության հարցով՝ հակառակ ճամբարում գտնվող երկրների ստեղծած կառույցի: Քաղաքագետն ընդգծեց, որ փոքր Հայաստանը չի կարող Ռուսաստանի «ականջը քաշել»՝ կարգի հրավիրել։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
