Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին
![]() 185 Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 21:18 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Նրանց մեղադրանք է առաջադրված անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և բռնություն կիրառելու համար: Այսօրվա նիստում հարցաքննվում էր տուժող ճանաչված ոստիկանության աշխատակից Հրաչ Խաչատրյանը: Լևոն Քոչարյանը և պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների, Լևոն Քոչարյանին ոստիկանության «Շենգավիթ» բաժանմունք բերման ենթարկելու մանրամասները ճշտելու նպատակով հարցեր ուղղեցին տուժողին, որը հարցերի մեծ մասին հանգամանալից պատասխաններ չտվեց, պատճառաբանելով, թե մանրամասները չի հիշում։ Այդ առումով փաստաբանները արձանագրեցին, որ տուժող ճանաչված ոստիկանը իրենց հետաքրքրող հարցերին պատասխանում է երկակի ստանդարտներով: Այսինքն՝ այն դրվագները, որոնք իր կարծիքով համեմատաբար նպաստավոր են, նկարագրում է առանց դժվարանալու, իսկ դեպքերը, որտեղ իր կատարած գործողությունները խոցելի են, պատճառաբանում է, թե չի հիշում: Նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի հունվարի 24-ին, ժամը 16:00-ին, որի ընթացքում մեղադրվող կողմը կշարունակի հարցեր տալ տուժած կողմին: Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
