«Անգամ ստալինյան 37 թվի հետ կապված պատմություններում նման անմարդկային բանի չէի հանդիպել»․ Հովիկ Աղազարյան
195 Երեկ, 23:00 «Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ից հեռացված, արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր հեռախոսի առգրավմանը և դրա հետ կապված խնդիրներին։ «Մենք գիտենք, որ ոչ միայն պարոն վարչապետի, այլ նաև այլ անձանց մոտ է հայտնվել։ Էլ չասեմ, որ որոշակի հանրայնացում է տեղի ունեցել՝ ՔՊ վարչության և խմբակցության մակարդակով։ Դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղից մերժել էին վարույթ հարուցելու գործընթացը։ Հաջորդ քայլն է կատարվել, դիմել ենք հսկող դատախազին, նրանք նույնպես պատասխանել էին, որ հիմքեր չեն տեսնում։ Հիմա դիմել ենք դատարան, որպեսզի դատարանը պարտադրի պատկան մարմիններին՝ վարույթ հարուցելու անձնական տվյալների հանրայնացման հարցով»,- նշեց պատգամավորը։ Աղազարյանի խոսքով՝ Արգիշտի Քյարամյանի և իր մասնակցությամբ միջադեպի շրջանակներում է իր հեռախոսն առգրավվել, սակայն, ըստ դատարանի որոշման՝ հեռախոսի պարունակությանը կարող էր ծանոթանալ միայն վարույթն իրականացնող մարմինը։ «Դատարանը ասել է, որ դուք՝ սիրելի քննիչ կամ ձեր վերադասը, կարող եք ծանոթանալ, բայց ոչ փոխանցել վարչապետին կամ այլ անձանց։ Ինձ՝ որպես քաղաքացի, հետաքրքիր չի, թե որոշ մարդիկ կամ վարչապետը ոնց են ձեռք բերել որևէ տեղեկություն, որը պարունակում է պետությանը սպառնացող տեղեկատվություն կամ նկար։ Ինձ սա չի հետաքրքրում, ոնց կարող են թող ձեռք բերեն, դա վերաբերում է պետությանը, ես այստեղ օքեյ եմ, բայց, կներեք, էն մյուս բաները անմարդկային են»,- հավելեց Աղազարյանը։ Անդրադառնալով հարցին, թե վիրավորված չէ՞ իր նախկին թիմից՝ իր նկատմամբ վերաբերմունքի համար, նա պատասխանեց, որ հպարտ է, որ եղել է այդ թիմում, որովհետև այդ թիմի մեծամասնությունը իրեն կոռեկտ է պահել։ «Ինչ վերաբերում է վարչապետին՝ պարոն վարչապետը կարող էր տեղեկանալ, բայց ոչ հրապարակել, կարող էր կանչել ինձ, ասել՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ սենց բաներ չանես, բայց տարանջատենք՝ պետական գաղտնիքն ու նեղ անձնական տիրույթը։ Ես իմ ամենասարսափելի երազներում անգամ նման բան չէի պատկերացնի, իմ կարդացած գրքերում տենց բան չկա, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր»,- հավելեց Աղազարյանը։ |
«Ալիևի հայտարարություններն ուղղված են ոչ այնքան Հայաստանին, որքան աշխարհաքաղաքական կենտրոններին»․ Վահե Դավթյան
120:24«Գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ ուշադրություն հրավիրելով Ալիևի հայտարարությունների վրա»․ Թագուհի Թովմասյան
5120:06Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՌԴ պատվիրակություն գործուղելու վերաբերյալ
12319:48«ՀՀ իշխանություններն օգնեցին Ալիևին դուրս մղել միջնորդներին Հայաստան-Ադրբեջան գործընթացից»․ Տաթևիկ Հարապետյան
5919:36«Խեղկատակին թողեք իր կնգա ձվածեղով զբաղվի, պատրաստվեք պատերազմի»․ Կարին Տոնոյան
11319:12«Անամոթ վստահությամբ արտգործնախարարը նշում է, թե կարող էինք մնալ Արցախում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ»․ Մետաքսե Հակոբյան
13419:00«ԵՄ-ն որևէ երկրի թույլ չի տա հարձակվել իր սահմանների վրա»․ Բարրո
10518:48«Իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ». «ՀայաՔվե»
7917:48