«Արտոնություն ունեցող ուղևորները կարող են մոտենալ թաղապետարաններ». Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
09․01․2025 թ., այսինքն՝ վաղվանից, արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։
*ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։
Եվս մեկ անգամ խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։
*Առաջիկա օրերին կհայտարարենք նաև ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։
Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով»։

«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
2423:42
Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
5122:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
14721:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
9320:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
8819:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
9718:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:48
«Նմանօրինակ իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում պատահող հնարավոր խնդիրներ են»․ Երևանի ավտոբուս (տեսանյութ)
9515:42