«Անհետ կորածների հարցերով լսումների մասին դեռ ոչ մի հայտարարություն չկա»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար ՂԱզարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի դեկտեմբերի 27-ին, անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, որից հետո հայտարարել, որ առաջիկայում բարձրացված խնդրի կապակցությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։
Ավարտվում է 2025 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, խորհրդարանական լսումների մասին դեռ ոչ մի հայտարարություն չկա, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանի հետ վայելելով իր ծննդյան 45-րդ տարեդարձի համաիշխանական խրախճանքը, մեկնել է արձակուրդ՝ խրախճանքները շարունակելու նպատակով։
Կարծում եմ, որ սա բավարար տեղեկատվություն է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների համար՝ հասկանալու, թե ոնց են իրենց խաբում այն մարդիկ, ովքեր կյանք են վայելում իրենց զոհված հարազատների կյանքի հաշվին։
Լուսանկարում՝ Անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպմանը հաջորդող օրերին Ալեն Սիմոնյանի ծննդյան օրվա խրախճանքի լուսանկար է, որը հրապարակել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ «Չառլին և յուր հրեշտակները» գրառմամբ։ Լուսանկարում պատկերված է Ալեն Սիմոնյանը (Չառլին) և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իգական սեռի արարածներ (յուր հրեշտակները)։

«Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի մասին»․ Զաքարիա Սրբազան
5209:12
«4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»․ Տիգրան Աբրահամյան
4609:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
4408:24
«Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն
11300:48
Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
12100:02
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
120Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
131Երեկ, 23:12
«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
166Երեկ, 21:30