«Էդ դո՛ւ էիր ասում, թե Թուրքիան վերադարձել է Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար»․ Նարեկ Գալստյան

Լրագրող, «24 Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բայց լկտիությունն էլ չափ ու սահման պետք է ունենա անգամ կոլաբորացիոնիստի համար: Ի՞նչ Արևմտյան Հայաստան, ո՞վ է 30 տարվա մեջ պետական մակարդակով Թուրքիայից հող ուզել, ո՞վ է անգամ քննարկել նման անհեթեթություն: Ոչ մի անգամ նման խոսք ոչ մեկ չի ասել: Ընդհակառակը, բոլոր երեք նախագահներն էլ գիտակցել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու էդ յաթաղանը մեր վզից հանելու անհրաժեշտությունը: Էդ դու՛ էիր, որ 2018-ին պոռում էիր Արցախը Հայաստան է և վերջ, դու՛ էիր, որ Սևրի պայմանագրի գիտաժողով էիր պետական մակարդակով անում, դու՛ էիր, որ ասում էիր, թե Թուրքիան վերադարձել է տարածաշրջան Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար: Հիմա ի՞նչ ես իրական Հայաստանի ցնդաբանությունը մեջտեղ գցում, թե իբր տեսեք-տեսեք, էս մեր ժողովուրդը Ստամբուլն ուզում էր արյան մեջ թաղել, դրա համար էս ողբերգություններն եղան: Ի՞նչ ես քեզ ռացիոնալ գործչի տեղ դրել, թե իբր պետք է գիտակցել աշխարհաքաղաքական-մաշխարհաքաղաքական, գիտահետազոտական…
Էս ցնդաբանությունների երկու շարժառիթ ունես՝ Արցախի կորուստը հավասարեցնել Արևմտյան Հայաստանին, դրա մեղքն էլ գցել հայ ժողովրդի «ագրեսիվ ինքնության ու պատկերացումերի վրա»: Չի՛ լինելու: Չի՛ ստացվելու: Մեր ժողովուրդը մինչև հիմա հիշում է 1000 տարի առաջ Անին հանձնողներին, 2100 տարի առաջ հոր դեմ ապստամբած Տիգրանի որդուն, քեզ կհիշի ու կհիշի»:

«Թուրքը եկել դռանդ կանգնել՝ կնոջդ, պատիվդ, երկիրդ է ուզում, պիտի տաս, որ խաղաղ ապրե՞ս»․ Լևոն Ջավախյան
3801:06
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
4600:36
«Այս տեմպով մոտենում ենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին»․ Քրիստինե Վարդանյան
48Երեկ, 23:54
«Սա սեփական իշխանությունը երկարաձգելու ցինիկ գործընթաց է՝ օրենքի շղարշով քողարկված»․ Հրայր Կամենդատյան
52Երեկ, 23:36
«Քաղաքական հարցերը պետք է լուծեն քաղաքական գործիչները, ոչ թե իրավաբանները»․ Վարազդատ Հարությունյան
49Երեկ, 22:42
«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել
53Երեկ, 22:30
«Կուսակցապետության խնդիրն ենք նշել, քննարկել ենք 79 հազար քաղաքացու «չաշխատող» անձնագրի հարցը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
58Երեկ, 22:06
«Երբ բացակայում է վստահությունը, քանդվում է ժողովրդավարական հասարակության ամբողջ կոնստրուկտը»․ Արա Պողոսյան
47Երեկ, 21:30