«Հայկական Վիշապը խորապես ազգային, մաքուր հայկական երևույթ է». Անուշ Հակոբյան

Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը՝ «Վահագն վիշապաքաղ» արձանի մոտ կանգնած. «Դև բառը որ կա… պատահական իմացա, որ դևը… բուդդայականության մեջ իրանք ինչ-որ բան ունեն, ֆունկցիա ունեն.. բայց, բան… չար, նեգատիվ չէ, էլի, հրեշտակի նման բաներ են… էդ քաղաքակրթությունների բախման բանն ա, որ էկել ա ստեղ, դևը դառել ա ըտենց ինչ որ նեգատիվ…»:
Սկզբունքիս հակառակ՝ չարձագանքել չեմ կարող երկու պատճառով:
Առաջինը մասնագիտական է: Թյուր ինֆորմացիան՝ որպես մասնագետ, անհրաժեշտ եմ համարում պարզել:
Երկրորդին կանդրադառնամ:
Ուրեմն. նախ՝ այսպես կոչված, «բուդդայական դևի» մասին:
Բուդդայական չէ, բուդդայականությունից հազարամյակներ առաջ եղած վեդայական մշակույթում սանսկրիտով «Դևա» են կոչվում դիցերը: Մեր «դև» բառի ու հասկացողության հետ դա կապ չունի: Բուդդայականության հետ կապն այնքան է, որ այն իր ծագմամբ կապվում է վեդայական ու դրանից ծնված հինդուիստական մշակույթի հետ, դրանց հետ ընդհանրություն ունի շատ հասկացությունների, դիցերի անունների և այլնի օրինակով, միանգամայն տարբեր ուսմունք լինելով:
Գալով մյուս հարցին: Դևը (այս դեպքում Վիշապը) մեր մշակույթ բուդդիզմից չի եկել: Նախ՝ մեր Վիշապը չկա որևէ այլ մշակույթում, երկրորդ՝ Վիշապի նախ՝ ընկալումը, հետո՝ տոտեմացումը, հետո՝ նյութական մշակույթում պատկերումը Վիշապ քարակոթողների կամ բազմաթիվ այլ ձևերով, ծեսում, առասպելում, հեքիաթում ներգրավումը մեր մշակույթում եղել է բուդդիզմի Ք.ա. 6-րդ դարում որպես ուսմունք ի հայտ գալուց բազմաթիվ հազարամյակներ առաջ: Ապացույցը ամենաքիչը մեր հնագույն և հին նյութական և ոչ նյութական մշակույթն է, որտեղ Վիշապն ամենուր առկա է:
Երկրորդ պատճառն արձագանքիս այս «մտքիկն» է, թե՝ «քաղաքակրթությունների բախման» (մենք բուդդայականության հետ ոչ մի բախում չենք ունեցել) հետևանքում Վիշապը մեր մշակույթ է եկել բուդդայականությունից:
Հայկական Վիշապը խորապես ազգային, մաքուր հայկական երևույթ է, մեր ազգային կարևորագույն որակներից մեկը, մեր ինքնության մի անքակտելի մասը, ու մեր մշակույթի այլ նյութական և ոչ նյութական օրինակների պես այն օտարին տալը մի կողմից անսպասելի չէ, մյուս կողմից՝ անթույլատրելի է»:

2,5 ամիս մայրաքաղաքի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով (լուսանկար)
1120:42
Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները
920:36
«Պետությունները ոչ թե ապրում են «անհոգ խաղաղության» մեջ, այլ պատրաստվում են պատերազմի». Բագրատ Սրբազան
1920:30
Մասնակի բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը (տեսանյութ)
3920:18
«Հյուսիս-հարավ ճանապարհի ամենակարճ հատվածը տարիներով մնում է անավարտ». Հայկ Կիրակոսյան
3619:48
«Հայկական Վիշապը խորապես ազգային, մաքուր հայկական երևույթ է». Անուշ Հակոբյան (տեսանյութ)
4019:36
«Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4619:30
«Հայաստանը պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրի». Բայրամովը՝ Բոմբերգերին
6019:24