«Քաշքշուկ, բռունցքներ, նման բաներ իրապես չեն եղել»․ Ալխաս Ղազարյան

Երեկ լուրեր տարածվեցին, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստն ավարտվել է քաշքշուկով։ Կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն են եղել:
Պատճառը՝ Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները:
ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների վերաբերյալ սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուկով:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն իրար հարվածել են Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս թողել-հեռացել է:
«Լուրը չափազանցված է։ Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ լինում են, և, բնականաբար, կարող են լինել գործընկերներ, որոնց կարծիքները չհամընկնեն, բայց քաշքշուկ, բռունցքներ, նման բաներ իրապես չեն եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ—ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ նշելով, որ ո՛չ նիստի ժամանակ, ո՛չ էլ դրսում նման դեպք չի եղել․ «Դրսում, նիստից հետո գուցե թվացել է, որ կռիվ է եղել, բայց անկեղծ եմ ասում ոչ մի նման դեպք չի եղել»,- ասաց պատգամավորը՝ զարմանք հայտնելով, թե ինչու է շրջանառվում հատկապես ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպեի անունները։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
2020:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
10220:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4420:06
«Վիսբադենում մրցանակի հանձնման արարողությունից հետո պատասխանեցի տեղի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4820:00
«Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից կտուժի ժողովրդավարությունը»․ Լիաննա Խաչատրյան
4519:36
«Կաթողիկոսը հոգևորականին զրկել է կարգավիճակից․ սա չի կարող համարվել հանցագործություն»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
5518:42
«ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»․ Մայր Աթոռ
5918:30
«Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն»»․ Սուրեն Սուրենյանց
6018:12