«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
![]() 209 Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ., 17:36 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցներըլ, Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքագետ Զաուր Մամեդովը հայտարարել է․ «Շուտով ադրբեջանցիները թեյ են խմելու Գյոկչա լճի ափին, Զանգեզուրում և Արևմտյան Ադրբեջանի մյուս տարածքներում»։ Ադրբեջանցիները Սևանա լիճն անվանում են Գյոկչա։ Նիկոլ Փաշինյանը ջուրը նետեց ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ժառանգությունը, ձախողեց Արցախի հարցով բանակցությունները, չնախապատրաստվեց պատերազմին, հանձնեց Արցախը, դրանից հետո էլ՝ Սև լիճը, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքում, Սյունիքում, Ջերմուկի մոտ բարձրադիր տարածքներ, սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Կիրանց-Բաղանիս հատվածում հանձնեց 30 տարի ամրացված դիրքերը, այդ հատվածում միջպետական ավտոճանապարհի վերահսկողությունը հանձնեց ադրբեջանական զինուժին, հանձնեց Կիրանց գյուղի հողերը, սակայն Հայաստանին խաղաղություն չբերեց ու չէր էլ կարող բերել։ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ կայուն, արդար խաղաղությունը չէ, այլ՝ Հայաստան պետության վերացումը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
