«Էքզիստենցիալ վտանգից դուրս գալու ճանապարհը միշտ կա»․ Սարո Սարոյան
![]() 221 Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ., 19:48 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին հարբերությունների դաշտում մեզ այս վիճակին բերել է քաղաքական գործիչների ու հեղինակությունների այն մտայնությունը, ըստ որի՝ Հայաստանի իշխանության խնդիրը վատ բանակցելու ու ճիշտ պայմանավորվել չկարողանալու մեջ է, իրենք որ իշխանության գան, ապա արտաքին այս կամ այն դերակատարի հետ ավելի լավ կբանակցեն ու կկարողանան պայմանավորվել։ Ու անգամ ապաքաղաքական այս մտայնության արատավորությունը կարևոր էլ չէ դիտարկել այն տեսանկյունից, թե քաղաքական որ խմբակն ինչ արտաքին կողմնորոշմանն է հարում ու ում հետ է ուզում պայմանավորվել։ Այդ մարդիկ չեն կարող ընկալել, որ իրենք իրենցից ինչ-որ բան պետք է ներկայացնեն, որպեսզի դիմացը կանգնած քաղաքական սուբյեկտներն իրենց հետ գնան պայմանավորվածությունների։ Հիշում եմ՝ Ռուսաստանի հարցում ՔՊ-ն 2018 թ․ այդ մտայնությունն էր անընդհատ բարձրաձայնում, ու տեսանք ինչով այն ավարտվեց։ Այսօր էլ ռուսական ու արևմտյան ազդեցության գործակալներ եղած քաղաքական խմբավորումներն են նույն կերակուրը մատուցում հայ հանրությանը։ Փորձում են մեր ժողովրդի ինչ-որ շերտի ուղեղների պարբերական լվացումը կատարել՝ համոզելու համար, որ Ռուսաստանի կամ արևմտյան այս կամ այն տերության հետ նորմալ պայմանավորվելու ու նրանցից անվտանգության երաշխիքներ ստանալու ճանապարհ կա, պարզապես խնդիրն իրենց իշխանության լծակներից հեռու գտնվելն է միայն։ Էքզիստենցիալ վտանգից դուրս գալու ճանապարհը միշտ կա, պարզապես պետք է փոխվի մեր մոտեցումը՝ անվտանգություն մուրալ արտաքին աշխարհից։ Ու դա միայն ազգային իշխանությունը կարող է իրականացնել, այն իշխանությունը ում համար արտաքին հեղինակություններ չկան, այլ կա կամք՝ երկիրը դարձնելու համապարփակ անվտանգային ու պաշտպանական մեկ մարմին ու արտաքին աշխարհի հետ սկսել խոսել այդ լեզվով։ Վերջում չմոռանամ ասել, որ նիկոլ անունով քաղաքական խրտվիլակին ու նրա տգետ խառնամբոխին ազատում չկա դաժան պատասխանատվությունից ու պատժից»։
Աղբյուրը` Սարո Սարոյան |
«Ով հայ ազգին կանվանի անասուն, նրա լեզուն կչորանա». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6513:24Հայտնի է՝ ինչ են քննարկել Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը
11013:23«Եթե շարունակելու եք լրագրողներին թիրախավորել, ավելի լավ է՝ գնաք». լրագրողները՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
12412:48«Թուրքի կոշիկ լիզող, պիղծ մարդիկ են». Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը (տեսանյութ)
10612:42«Կողմ եմ քվեարկելու, որ կալանավորվի». Հակոբ Արշակյան (տեսանյութ)
11312:06«ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով պետք է վարույթ նախաձեռնվի»․ Վարդուհի Սարգսյան
10312:00«Նպատակը մեկն է՝ թիրախավորել հնարավոր բոլոր օջախները». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
12011:54«ՔՊ հոխորտացող հրոսակները գրավել են ԱԺ շենքը և դարձրել «ախոռ»»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
15811:42