«Ադրբեջանի հետ «խաղաղության» ջատագովները թշնամաբար են վերաբերվում ՀՀ քաղաքացիներին». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչև Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելն անհրաժեշտ է Հայաստանի ներսում համատարած և համապարփակ խաղաղության «պայմանագրեր» կնքել:
Օրինակ՝ ինչպե՞ս ՀՀ քաղաքացին կարող է խաղաղ ապրել ադրբեջանական, ենթադրենք՝ SOCAR նավթային ընկերության հետ, եթե այդ նույն քաղաքացու խաղաղ ապրուստն անհամատեղելի է հայկական Telcell-ի, «Նաիրի Ինշուրանս»-ի, Inecobank CJSC և մնացած բանկերի հետ: Ավելին՝ ինչպե՞ս խաղաղ գոյատևել, ենթադրենք՝ Եվլախի քաղաքապետարանի հետ, եթե Երևանի քաղաքապետարանը թշնամաբար է տրամադրված երևանցու նկատմամբ, իսկ քաղաքապետի հայրը մի քանի տասնյակ հազար քաղաքացիներին «օպելով համբալ է» անվանում: Ինչպե՞ս բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հետ, եթե ՀՀ ԱԺ բարձրագույն ղեկավարությունը և վերջինիս ազգականները թքում են ՀՀ քաղաքացիների վրա: Բա, եթե պետության ներսում խաղաղություն չկա, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ «խաղաղություն է» մեզ սպասվում ադրբեջանցիների հետ: Ավելի լավ է չպատկերացնել:
Իսկ հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի հետ «խաղաղության» ջատագովները հենց նրանք են, ովքեր թշնամաբար են վերաբերվում ՀՀ քաղաքացիներին: Այս իմաստով, մինչև Ադրբեջանի հետ «խաղաղության» պայմանագրի կնքումը, մեզ անհրաժեշտ է Հայաստանի ներսում համատարած և համապարփակ խաղաղության «պայմանագրեր» կնքել, օրինակ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայրերի և մայրերի հետ: Եթե չստացվի, ապա թողնել վերջիններիս Ադրբեջանի «խաղաղության» հույսին և ... հեռանալ»:

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
7500:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
79Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
87Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
96Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
77Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
82Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
85Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
95Երեկ, 18:21