Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Մհեր Սահակյանը նվիրյալ և սկզբունքային հայորդի էր». «ՀայաՔվե»

«Մհեր Սահակյանը նվիրյալ և սկզբունքային հայորդի էր». «ՀայաՔվե»
223
Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ., 19:24

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի և ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով:
Մհերն իր հանրային և պատգամավորական գործունեության ամբողջ ընթացքում իրեն դրսևորել է՝ որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի:
«ՀայաՔվեն» վշտակցում է Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, նրա մերձավորներին և գործընկերներին:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...»:

Աղբյուրը`   ՀայաՔվե