Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ»
![]() 169 Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում։ Հաջորդ «մեղադրյալ-հերոսը» ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այդ նույն պատերազմին առնչվող գործով: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին. «Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականին ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում շնորհեց 44-օրյա պատերազմի մասնակցության սխրանքների համար: Հիմա նույն Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար: Ի՞նչ հիմքով են հերոսի կոչում շնորհել նրան: Ի՞նչ սխրանքներ է գնահատել Նիկոլ Փաշինյանը՝ հերոսի կոչմանն արժանի: Մեր այս հարցերին թերի պատասխաններ են եկել վարչապետի աշխատակազմից, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում է տրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրությամբ հայցվող քրեական գործին վերաբերող հարցերի հասցեատերը ՀՀ վարչապետի աշխատակազմը չէ»»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»․ «Հրապարակ»
6209:06
Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
9509:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
9008:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
18002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
15601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
17000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
207Երեկ, 23:54
