«Ռացիոնալ առաջարկ անող մարդիկ պիտակավորվում են»․ Էդմոն Մարուքյան
![]() 181 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 12:36 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Հիշո՞ւմ եք, երբ տարբեր քաղաքական գործիչներ և փորձագետներ շատ վստահ հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ գոյություն չունի, կամ այդ հարցով մենք մեր ասելիքն ասել ենք, և գնդակը Ադրբեջանի ու միջազգային հանրության դաշտում է։ Դրանով մերժվում էր ցանկացած քննարկում խաղաղության ծրագրի վերաբերյալ, իսկ որևէ ռացիոնալ առաջարկ անող մարդիկ պիտակավորվում էին որպես «Լավրովի պլանի ստրուկներ», «հողատուներ» և այլն։ Այդպիսով, արդյունքում ունեցանք պատերազմ և աննկարագրելի ծանր կորուստներ, որոնք շարունակվում են։ Այսօր դա է ինձ հիշեցնում ոմանց ամենօրյա հայտարարությունները այն մասին, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա, հարցը լուծված է, եթե հայտարարության մյուս երկու կողմերը չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ուրեմն այն գոյություն չունի։ Մենք մեզ դուրս ենք դրել այդտեղից՝ այնպես, ինչպես ՀԱՊԿ-ից։ Այսպիսով, ցանկացած առողջ քննարկում այս թեմայով տապալվում է, իսկ այդ հարցը բարձրացնող մարդիկ պիտակավորվում են իշխանությունների և իշխանական քարոզիչների կողմից, ինչպես ժամանակին Ղարաբաղի հարցով որևէ ռացիոնալ առաջարկ անող մարդիկ էին պիտակավորվում։ Հիմա ի՞նչ է լինելու և ի՞նչ է սպասվում։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
