Հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է. «Հրապարակ»
![]() 181 Երեքշաբթի, 21 հունվարի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Նարեկ Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնաց, հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը, որ Զեյնալյանի հետ մտերիմ է, ոչ միայն նրա պարտականությունները կատարել չցանկացավ, այլև հրաժարվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Մեզ պատմեցին, որ ՔՊ խմբակցության ղեկավարները տևական ժամանակ փորձել են համոզել՝ չգնալ նման քայլի, թիմում առկա խնդիրներն ու տարաձայնություններն ի ցույց չդնել, սակայն Բադալյանը, պարզվում է, բացի ի համերաշխություն Զեյնալյանի, այլ հիմնավոր պատճառ էլ է ներկայացրել: Ասել է, որ չի կարող շարունակել այդ պաշտոնում աշխատելը, քանի որ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում արդեն քանի տարի է՝ պայքարում է նախկին և ներկա նախարարների կողմից «առողջապահական ոլորտը վարի տալու դեմ», հիմա չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը։ Ի դեպ, ՔՊ-ում նախնական որոշում կա, որ Բադալյանի փոխարեն ԱԺ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ կդառնա գյումրեցի Էմմա Պալյանը, որը որևէ կապ չունի առողջապահության ոլորտի հետ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
