Le Monde-ը և Liberation-ը հայտարարում են X-ից հեռանալու մասին

Ֆրանսիական երկու խոշորագույն թերթերը՝ Le Monde-ը և Liberation-ը, այլևս չեն հրապարակի նորություններ X-ում: Նրանք գնացել են այս քայլին, քանի որ համաձայն չեն Իլոն Մասկի ղեկավարման հետ:
«Այս հարթակի հետ համագործակցությունն այլևս չի համապատասխանում մեր թերթի արժեքներին»,- բացատրել է Liberation-ը։
Իր հերթին, Le Monde-ի տնօրեն Ժերոմ Ֆենոլիոն կարծիք է հայտնել, որ թերթի ներկայությունը սոցցանցում ավելի շատ բացասական հետևանքներ ունի, քան դրական։ Նա նաև մեղադրել է X-ի սեփականատեր Իլոն Մասկին X-ը մրցակիցների և եվրոպական կառավարությունների վրա որպես ճնշման միջոց գործադրելու մեջ:
Ավելի վաղ ֆրանսիական մի քանի խոշոր լրատվամիջոցներ հայտարարել էին, որ կդադարեցնեն X-ում հրապարակումները՝ պատճառաբանելով դրա սեփականատեր Իլոն Մասկի անհարգալից վերաբերմունքը եվրոպացիների նկատմամբ և փաստերի ստուգման նկատմամբ անբավարար ուշադրությունը։ Խոսքը La Voix du Nord, Ouest-France և Sud Ouest թերթերի, Challenges ամսագրի և Mediapart առցանց լրատվականի մասին է:

«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
78Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
64Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
75Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
88Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
136Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
134Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
86Երեկ, 20:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
75Երեկ, 20:12