Վահրամ Սահակյանին մեղադրանք կներկայացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված իշխանության դեմ հրապարակային արտահայտվողների։ Մեր՝ քննչական կոմիտեի աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու, և մեղադրանքը վերջինիս նկատմամբ անխուսափելի է լինելու։ Նշենք՝ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։
Այս գործընթացից բացի, իրավապահները մեկը մյուսի հետևից ծանուցումներ են ուղարկում «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամներին: Նրանք փնտրում են 2024 թվականին Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» վանկարկողներին: Այս դեպքով մեկ տարեց պապիկ՝ Տիգրան Դրմեյանը, արդեն մեղադրյալի աթոռին է, ու գործը դատարանում է»:
Մանրամասները՝ թերթի համարում:

ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան
2221:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
4421:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
5320:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
7719:42
«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
6519:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
6319:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
16318:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
15517:43