ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
![]() 240 Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 00:24 Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան պետությունն այն օտարել է 36 մլն դոլարով: Գործարքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ, գրում է Հետքը: Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի այս տունը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները կառուցել են 2017 թ.՝ մինչ այդ քանդելով նույն տարածքում գտնվող եւ 1927 թ. կառուցված առանձնատունը: Վերջինս իր հողամասով նրանք ձեռք էին բերել 2011 թ. 14,4 մլն դոլարով: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդիներին պատկանած ընդհանուր անշարժ գույքի մակերեսը 5224 քմ է, իսկ նոր առանձնատան տարածքը՝ 3126 քմ: Երկհարկանի վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։ Առանձնատունը վաճառվում էր 2022-ից: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Սահմանադրության փոփոխությունները, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, վտանգավոր են երկրի կայունության համար». Մեսրոպ Առաքելյան
4221:00
ՌԴ-ի շահերը պահանջում են ավելին, քան Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի գրավումն է. #ISW
9920:44
Արագածոտնի թեմը հրավիրում է բոլորին մասնակցելու «Մեղավորներին ապաշխարության կանչելու» հոգենորոգ կարգին
7820:12
«Ստեղծագործության անունը ոչ մի պատճառաբանությամբ չի՛ կարելի կտրել ստեղծագործությունից». Հրաչ Մարտիրոսյան
8919:48
Արաբական աշխարհի ինստիտուտում խուզարկություններ են՝ Էփշթեյնի գործով
13819:33
«Ալիևի գաղափարական պատերազմը չի կարող իրագործվել առանց Նիկոլ Փաշինյանի օգնության». Տաթևիկ Հայրապետյան
10219:18
«Ձեզնից անձամբ ոչինչ կախված չէ, անգամ ձեր հեռանալը». Արեգ Սավգուլյան
12518:54
«Մի՞թե այսուհետ այսպիսի վախի մթնոլորտ է տիրելու». Արթուր Հակոբյան
10718:36
