Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«ԵՄ-ում մեզ որևէ կարգավիճակով չեն սպասում». Գեղամ Նազարյան

«ԵՄ-ում մեզ որևէ կարգավիճակով չեն սպասում». Գեղամ Նազարյան
86
Այսօր, 14:24

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մտել են մարդկանց տները, ասել են՝ ուզում եք առանց վիզա Եվրոպա մեկնել, ասել են այո։ Այո՞, այդ դեպքում ստորագրեք։
Հիմա ասում են հիսուն հազար մարդ ուզում է ԵՄ, Խորհրդարանն էլ քննարկում է։ Ամենավատը, կառավարությունը փոխանակ ասի, ընկերներ, մենք ԵԱՏՄ անդամ ենք և լինելով այս կառույցում, նման նախաձեռնության նկատմամբ մեր վերաբերմունքը բացասական է, դրական եզրակացություն են տվել, չմոռանալով մեջքի ետևում խաչել մատները։
Ընկերներ, երբ ենք ազատվելու այս անլուրջ պահվածքից։ Ի դեպ, ստորագրություն հավաքողներից մեկն էլ եկել Կիրանցում կանգնել, ուղիղ եթեր էր մտել ու լուրջ դեմքով ասում էր՝ հիմա մենք Ոսկեպարում ենք։
Եւ ամենակարևորը՝ ԵՄ-ում մեզ որևէ կարգավիճակով չեն սպասում։ Չեք հավատո՞ւմ, հարցրեք Զելենսկիին»:

Աղբյուրը`   Գեղամ Նազարյան