«Միգուցե գնաք, Եվրոմիության պաշտոնյա դառնաք, ոչ թե այստեղ պախարակեք խոսակցությունները». Արման Եղոյանը՝ Տիգրան Խզմալյանին

«Մենք այստեղ խոսում ենք միայն շուկայական արժեքների մասին, մինչդեռ այս ընտրությունը (ԵՄ-ին անդամակցելու) արժեքային, քաղաքակրթական, աշխարհաքաղաքական ընտրություն է»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ինչին արձագանքեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմնանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով. «Ես չեմ կարող չարձագանքել ձեր ելույթին: Ձեզ խորհուրդ կտամ՝ ընթերցեք Եվրոմիության հիմնադիր փաստաթղթերը, երբ արդեն որերորդ անգամն է՝ սկսած Ֆեյսբուքից, վերջացրած հանձնաժողովի նիստով, խոսում եք շուկայական արժեքները պախարակելու մասին, թե ինչի են խոսում ազատ շուկայի մասին: Ֆեյսբուքում իմ խոսքը՝ եվրոպական շուկային միանալու կարևորության մասին, կոչել էիք վաշխառուական և դախլայական մոտեցում: Եթե դա դախլայական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է Եվրոմիության հիմնադիր փաստաթղթերում... Միգուցե գնաք, Եվրոմիության պաշտոնյա դառնաք և առաջարկեք՝ փոխել իրենց հիմնադիր պայմանագրերը: Ոչ թե գաք և այստեղ պախարակեք խոսակցությունները»:
Խզմալյանն ասաց՝ պետք չէ իրեն պատմության դասեր տալ, ինքն է դասեր տալիս՝ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի շուրջ քննարկումները․ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։

«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
114:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
1514:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
3113:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4113:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
4013:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
5113:12
«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5213:06
«Հայաստանում միակ բանը, որ իջել է ու չի բարձրանում, ՔՊ-ի վարկանիշն է»․ Գոռ Մադոյան
5112:54