«Հայոց պետության դեմ մղվում է մշակված տեղեկատվական պատերազմ»․ Տաթևիկ Հայրապետյան
160 Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 11:54 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Քանի որ այսօր Բաքվում կրկին վերսկսվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր հայրենակիցների դեմ շինծու «դատավարությունները», կցանկանայի մի քանի կետով ներկայացնել, թե ինչ նպատակներ ու գործիքակազմ, ըստ իս, Բաքուն կփորձի կիրառել առաջիկայում, որպեսզի մեր հանրությունն էլ ավելի պատրաստված ու զգոն լինի։ Ամենից առաջ հիշեք՝ սա ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, դրա մասին ադրբեջանական պաշտոնական մամուլը շատ բաց տեքստով գրել է։ Այս ամբողջ ընթացքում ադրբեջանական մամուլը պատգամավորների և տարբեր այլ անձանց մակարդակով մեծ ծավալի ատելության խոսք է տարածում էթնիկ հայերի վերաբերյալ։ Այն փաստը, որ դատավարությունը իրենք կոչում են «նյուրեմբերգյան», մեր հայրանակիցներին էլ «ֆաշիստներ», պատահական չէ, դա հստակ ատելության ու թշնամանքի քարոզի նպատակով է արվում։ Դրա հետ մեկտեղ ադրբեջանական քարոզչական մամուլը օգտագործում է «յան» ազգանունով հայ համարվող մարդկանց, որոնք տարբեր օնլայն հարթակներից շարունակ ատելության խոսք են գեներացնում Արցախի հայերի ու Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների դեմ, չգիտեմ դա անում են գումարի դիմաց, թե սպառնալիքների ներքո, բայց նրանց խոսքը մեծ կիրառություն է ստանում ադրբեջանական մամուլում։ Ոմանք քաջածանոթ են նաև հայկական լսարանին, ուստի կարիք չկա, որ ես անուններ տամ։ Սա կարևոր է այն առումով, որ այս թեման ադրբեջանական կողմը շահարկում է հենց հայկական հանրության ներսում որոշ վտանգավոր տրամադրություններ գեներացնելու համար, կարճ ասած՝ հայերին հայերի դեմ օգտագործելու համար»։ Ակնհայտ է, որ այս շինծու «դատավարություններով» Ալիևը հստակ նպատակ է դրել ազգամիջյան թշնամանքի նոր ալիք հրահրել ադրբեջանական հանրության ներսում ընդդեմ հայերի։ Մեր հանրության մեծ մասն է բնական է բարկություն է զգում, երբ տեսնում է Բաքվի դատարանից տարածվող լուսանկաներները։ Այս ամբողջ գործընթացն ինքնին հակասում է խաղաղության մասին հյուսված հեքիաթներին։ Ամփոփելով ևս մեկ անգամ կրկնեմ՝ հայ հանրության և հայոց պետության դեմ մղվում է հստակ մշակված հոգեբանական, հիբրիդային, տեղեկատվական պատերազմ։ Դրա համար պետք է ներկայացվող ինֆորմացիային վերաբերվել հնարավորինս սառնասիրտ, զտել այն, հասկանալ դրա քարոզչական նպատակներն ու չտրվել դրանց։ Սա, իհարկե, առանձնակի բարդ է, քանի որ այդ պատերազմը մեր հանրության դեմ մղվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև հենց հայկական իշխանությունների կողմից․․․»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Ալիևները դնում են հայկական տարածքների հետագա բռնազավթման շատ կոնկրետ ռազմավարական ծրագրեր». Արմեն Գևորգյան
4102:06«Այս օրն այն սպաների համար չէ, որոնք ծվարել են Փաշինյանի գրպանում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
7900:36«Եթե Ադրբեջանին բավարարող քաղաքական որոշում չկայացվի, Սյունիքում ճանապարհը կվերահսկի ռուս-թուրքական զորախումբը»․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)
12800:18«Գլխավոր հրամանատար ես եղել, պետք է բանակի պուլսը զգայիր»․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)
16300:15«Այսօր չեմ տեսնում, որ զորավարժություններ անցկացվեն»․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)
130Երեկ, 23:12«Ալեն Սիմոնյանը որևէ հանդիպման ժամանակ չի հայտարարել, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա»․ Մովսես Հարությունյան
112Երեկ, 22:18«Խոսքի ու իրականության հակասությունը շարունակում է վնասել բանակի պաշտպանունակությանը»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
101Երեկ, 22:06«Սիմոնյան Ալենը խորամանկում է»․ Կարեն Հեքիմյան
117Երեկ, 22:00