«Դժբախտ ստրկամիտներին ներկայացնում են որպես բանակի հիմնադիրներ». Պարույր Հայրիկյան
![]() 233 Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 13:00 ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսաւր տաւն է՝ Հայոց բանակի աւրը։ Ներկայ սերունդը տեղեակ էլ չէ և չի էլ կարող պատկերացնել, որ ընդամենը 35 տարի առաջ ունէինք արդէն Անկախ Հայաստանի իշխանութիւններ, որ դէմ էին ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ։ Նոյնիսկ կարգախաւս ունէին՝ «Մեր պաշտպանուածութիւնը մեր անպաշտպանուածութեան մէջ է»։ Սրանք ծնեցին այսաւրուայ իշխանակիրների նմաններին։ ԵՒ այն ժամանակ ԱԻՄ-ն էր պահանջում շուտափոյթ կերպով ազգային բանակ ստեղծել, ինչը աւգտագործեցին առաջին նախագահական ընտրութիւններում ընդդէմ նախագահի թէկնածուի տարածելով, թէ «Հայրիկեանն ուզում է կործանել ձեր զաւակներին»։ Նոյնիսկ պառլամենտական դատ սկսեցին ԱԻՄ-ի դէմ այն բանի համար, որ մենք թոյլ չէինք տալիս դատապարտել սովետական բանակից հրաժարուող հայ երիտասարդներին։ Այդ ընթացքում տասնեակ հազարաւոր հայ երիտասարդների շարունակում էին ուղարկել սովետական և ռուսական բանակ՝ համարելով իմաստութեան դրսեւորում։ Յետոյ երբ հասկացան կամ հարկադրեալ ընդունեցին, որ պէտք է բանակ ունենալ, այն աստիճանի էին բարոյազրկել իրենց՝ «մեզ բանակ պէտք չէ, ռուսը մեզ կը պաշտպանի» հիմարաբանութիւններով, որ մարդկանց մի մասը հակատրամադրուած էր։ Աղբյուրը` Պարույր Հայրիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
