«Բելառուսի նախագահը եղել և մնում է հայ ժողովրդի թշնամին». Նաիրի Հոխիկյան
![]() 156 Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 17:00 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Բելառուսի նախագահի հակահայկական հայտարարությունների մասին խոսող մարդիկ պիտի իմանան հետևյալ փաստերը. 2018-ի հուլիսին Բելառուսը իր սպառազինության լավագույն զենքերից մեկը՝ 301մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը վաճառեց Ադրբեջանին։ Գործարքի կնքահայրը Բելառուսի այն ժամանակվա ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասն էր։ Այդ գործարքից ամիսներ անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ Ստանիսլավ Զասը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարեկամության ու ընկերության խոսքեր է հնչեցրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին։ Փոխարենը միշտ Լուկաշենկոն հրապարակային աջակցել է Ադրբեջանին։ Բոլոր նրանք, ովքեր հիմա նոր են իմանում, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սրիկա է, պիտի նաև իմանան, որ Բելառուսի նախագահը ավանդաբար եղել և մնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ ժողովրդի թշնամի, իսկ Հայաստանի քպ-ական իշխանությունը Լուկաշենկոյի հետ քիրվայություն է արել և հիմա նոր է սկսել նրա դեմ խոսել»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
