«Իշխանությունը շարունակում է ոչնչացնել հայի դավանած արժեքները». Արմինե Օհանյան
![]() 157 Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 16:24 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդ արդեն անհարմար է զգում այս իշխանությունների ոչ կոմպետենտությունից ու ապաշնորհությունից խոսել, որովհետև միշտ հայտնվում են մարդիկ, որ ասում են՝ մի մեղմացրեք սրանց հանցանքները՝ այն ամենը, ինչ կատարվում է՝ մի վերագրեք իրենց անփորձությանը, անգրագիտությանը, անմեղսունակությանը, դրանք միտումնավոր արվող դավաճանական քայլեր են, մի հրեշավոր ծրագրի մաս կազմող քայլեր, որոնք հետևողականորեն իրականացվում են երկրի ղեկավարի աթոռին հայտնված անձի կողմից և հարյուրավոր օրինակներ են բերում ու հիմնավորում, որ այդ ամենը չէր կարող լինել պատահականություն, անտեղյակության ու ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք: Ասենք, պատերազմ, արտաքին քաղաքականություն, խոշոր ներդրումային ծրագրեր իրենց համար բարդ են և պրոֆեսիոնալ կադրեր էլ չունեն, որոնք արդյունավետորեն կաշխատեին այդ ոլորտներում, բայց ի՞նչ իմաստ ունեն այն բոլոր բարբաջանքները՝ «ազգային» բառի, Արևմտյան Հայաստանի, Արցախի, Արարատ սարի, մեր պատմության դեմ ուղղված: Ինչո՞ւ են պետական հիմնի մի տունը մյուսով փոխարինում: Կամ՝ ցեղասպանության փաստը վիճարկում: Այդ քայլերից, հայտարարություններից յուրաքանչյուրին կարելի է տարբեր բացատրություններ տալ, բայց երբ այդ ամենը դնում ես կողք կողքի, դժվար է չնկատել այն հետևողականությունն ու տարօրինակ համառությունը, որով իշխանությունը շարունակում է ոչնչացնել հայի դավանած արժեքները, հուսալքության մղել, թերարժեքություն ներշնչել, խարխլել հայի ոտքի տակի հողը: Իհարկե, եթե անգամ կա նման հրեշավոր ծրագիր, դա չի նշանակում, որ ապաշնորհությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, փնթիությունն ու ամբարտավանությունն առկա չեն: Մենք, ցավոք սրտի, գործ ունենք համակցված բացասական դրսևորումների հետ՝ այս մարդիկ ոչ միայն իրենց հայրենիքը չեն սիրում, գուցե նաև մեր թշնամիների առաջ ստանձնած պարտավորություններ ունեն: Դրա հետ մեկտեղ ապաշնորհ են ու կիսագրագետ, չար են ու մաղձոտ՝ ոչ մի կերպ չեն մոռանում իրենց վիրավորանքները և վիրավորողներին: Նաև պարզունակ են ու ոչ շատ խելացի, պոպուլիստ են ու անսկզբունքային, գումարած՝ ագահ են ու չտես: Մի խոսքով՝ բացասական որակների մի ամբողջ ծաղկեփունջ, որի արդյունքում ունենք գահավիժող երկիր, հուսահատեցնող իրականություն, անորոշ ապագա և այս բոլոր սխալներն ուղղելու համար պահանջվող ահռելի աշխատանք, որը չի հասկացվում, թե երբ և ով է կատարելու»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
