«Դեմոկրատիան չարիք է Հայաստանի նման երկրի համար». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
164 Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 20:36 Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հավաստիացնում է՝ դեմոկրատիան չարիք է Հայաստանի նման երկրի համար։ «Պիտի լինի ոչ թե դեմոկրատական իշխանություն, այլ մերիտոկրատական իշխանություն, ոչ թե մի խաժամուժ պիտի գա, ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն, այլ կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի։ Անգրագետ, դիլետանտ մարդիկ գալիս են, ինչ-որ ասպարեզներ են ղեկավարում՝ դրանից ոչինչ չհասկանալով, այլ ընդամենն այդ պարարտ ժամանակն օգտագործելով սեփական բարիքի համար։ 30 տարին բավարար չէ՞ հասկանալու համար, որ դեմոկրատական իշխանություն մենք չենք կարող ձևավորել կամ դեմոկրատական իշխանությունը միայն չարիք։ Կպել ենք այդ դեմոկրատիային՝ իբրև գերագույն բարիք և գերագույն բարիքի միջոցով վարի են տալիս պետությունը և պետականությունը, ինչ է թե՝ դեմոկրատիան մնա, է՜հ, թող մնա։ Եկեղեցում որ դեմոկրատիա չկա, ո՞նց ենք ապրել 1700 տարի, եկեղեցում էլ մտցրեք դեմոկրատիա, եկեղեցին էլ կքանդվի»: Առավել մանրամասն՝ հարցազրույցում: |
«Կառավարության անդամներն ու ՔՊ պատգամավորները ո՞ր փաթեթից են գնել». Մեսրոպ Առաքելյան
6402:06«Ե՞րբ են ադրբեջանցիները երգել հրապարակում, և ո՞վ է այս ամենի կազմակերպիչը». Գագիկ Համբարյան
17401:30Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձը, գերիների ազատ արձակումը
8601:00Ուղիղ եթերում Վարդան Ղուկասյանը զանգահարեց ԱԱԾ (տեսանյութ)
32300:18«Վաղն էլ էդ նույն խումբը հայ աղջիկներին կբռնաբարի, հայ տղամարդիկ էլ հեռախոսները հանած կնկարեն». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
15300:12«Ադրբեջանցիները գտնվում են այն հրապարակում, որտեղ տեղի է ունեցել 2018-ի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը». Էդգար Ղազարյան
145Երեկ, 23:42«Ցեղասպանությունը գործադրողի հասցեն հստակ է, պատճառը՝ նույնպես»․ Արամ Ա
92Երեկ, 23:36«Ու ինչքա՞ն ենք դեռ ԱՆԱՍՈՒՆԻ պես լուռ մնալու». համացանցը քննարկում է ադրբեջանցիների երգը Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
211Երեկ, 23:18