Ֆոն դեր Լեյենը կարող է դառնալ Գերմանիայի առաջին կին նախագահը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննարկում է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը 2027 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու հարցը, հաղորդում է Der Spiegel ամսագիրը։
Աղբյուրը հիշեցնում է, որ երբ նրան հարցրել են, թե արդյոք կինը կարող է դառնալ հաջորդ նախագահը, նա պատասխանել է՝ դա լավ կլինի։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ թեկնածուների ցուցակում ներկայում ընդգրկված են Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկները, ընտանիքի հարցերով նախարար Կարին Պրիենը և Բավարիայի խորհրդարանի խոսնակ Իլզե Այնգները։
Der Spiegel-ի տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցը վերջերս սկսել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը դիտարկել այդ պաշտոնի համար։
«Մի քանի գործոններ այս գաղափարը գրավիչ են դարձնում, օրինակ, հենց ֆոն դեր Լեյենի համար. նա արդեն ապացուցել է իրեն Բրյուսելում՝ շնորհիվ «Կանաչ գործարքի» և Ուկրաինային տրամադրված օգնության, և նրա հրաժարականը պաշտոնի իջեցում չի լինի։ Եվ նա կրկին կլինի իր տեսակի մեջ առաջինը՝ պաշտպանության առաջին նախարարը, Եվրոհանձնաժողովի առաջին նախագահը և առաջին դաշնային նախագահը», - ասվում է տեքստում։
Հաջորդ նախագահական ընտրությունները Գերմանիայում կանցկացվեն 2027 թվականին: Այս պաշտոնի թեկնածուներին առաջադրում են կուսակցություններն ու քաղաքական միավորումները, ապա ընտրում Դաշնային ժողովը՝ Բունդեսթագի անդամներից և դաշնային նահանգների պատվիրակներից կազմված հատուկ մարմին: Այսպիսով, պետության ղեկավարը չի ընտրվում անմիջապես ժողովրդի կողմից, այլ հատուկ մարմնի կողմից:

«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
509:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11403:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11602:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
125Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
134Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
121Երեկ, 22:24