«Խոսքի ու իրականության հակասությունը շարունակում է վնասել բանակի պաշտպանունակությանը»․ Սուրեն Պապիկյան
![]() 190 Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 22:06 «Ամեն տարի այս օրը մենք պիտի հետադարձ հայացք ձգենք անցյալին և նախկինում մեր արածին ու չարածին․ մեր բացթողումների ու անհաջողությունների գիտակցումը պիտի դաս դառնա մեզ համար»։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Անհնար է կերպափոխվել առանց գիտակցման։ Մենք պիտի խոստովանենք, որ թերությունները քողարկելու արատավոր պրակտիկան, անհարկի ու չարդարացված ինքնավստահությունը, խոսքի ու իրականության հակասությունը վնասել և շարունակում են վնասել բանակի պաշտպանունակությանը»,- ասել է նա։ «ՀՀ բանակի ամենաարժեքավոր կապիտալը մեր կադրային ռեսուրնս է։ Զինված ուժերը կիրթ ու բանիմաց կադրերով համալրսելու նպատակով վերջին տարիներին մեծ փոփոխություններ են իրականացվել ռազմական կրթության ոլորտում։ Հանրապետության ռազմական կրթօջախներում են ձևավորվում զինուժի պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչները, բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը։ Ցավով պիտի խոստովանենք, որ սպայի մասնագիտությունը հայ պատանիների համար դեռևս ամենանախընտրելի մասնագիտությունների շարքում չէ»,- նշել է Պապիկյանը։ Աղբյուրը` ՀՀ պաշտպանության նախարարություն |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
