ՊՆ-ն թանկ ձնագնացներ է ձեռք բերել. «Հրապարակ»
![]() 184 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 09:06
«Հրապարակ»-ը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում ՊՆ-ին առնչվող մի շարք քրեական գործեր են քննվում։ Դրանցից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։ Բանն այն է, որ ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել՝ շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։ Նույն ձնագնացներից, բայց անհամեմատ ավելի ցածր գնով և փոքր քանակությամբ՝ ընդամենը 2 հատ, ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ձնագնացների ձեռքբերման հետ կապված՝ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին, որը համակարգում է մատակարարումների ոլորտը, հարցրինք ձնագնացների մասին, քանի որ սա տեղեկությունները ճշտելու ամենակարճ ճանապարհն էր։ Սակայն նա շնորհավորեց մեզ բանակի տոնի առթիվ և հորդորեց իրեն նամակ գրել՝ խոստանալով, որ կպատասխանի բոլոր հարցերին, եթե դրանք գաղտնիք չեն պարունակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մեր աղբյուրը հաստատեց՝ այո, նման վարույթ կա, բայց այն հարուցվել է ոչ թե վերջերս, այլ՝ 2024 թվականին»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Հուռա-հայրենասերներն էլ, Նիկոլն էլ մեկը մեկից վտանգավոր են այս պետականության ու ազգի համար». Արգիշտի Կիվիրյան
721:485 օր ծոմ պահելուց հետո ռուս լեռնագնացը մեկ օրում նվաճել է Էլբրուսի երկու գագաթ
9021:24«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին մատնացույց անելուց առաջ պետք է իրենց քայլերից խոսեն». Վարդան Հարությունյան
2421:18«Փաշինյանենք այս նկարները Էրդողանին կներկայացնեն՝ որպես Հուշահամալիրի ապամոնտաժում». Մանուել Մանուկյան
5220:48«Արմինե Մելիքսեթյանը «հուղարկավորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը». Ռուբեն Մելիքյան
4220:36«Սերոբ Գասպարյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով». Ալեքսանդր Կոչուբաև
3520:15Դատարանը տուգանել է Mash-ին լրատվամիջոցների ազատության չարաշահման համար
13719:36«ՀՀ բնակչության 77%-ը համարվում է թերսնված». Մեսրոպ Առաքելյան
5819:06